ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, July 9, 2012 19:09 - 4 քննարկում

ԹԱԼԱՆԻ ԱՍՊԵՏՆԵՐ՝ ՄՈՒԲԱՐԱԿԻ ՃՏԵՐ…

Վարչապետի ու տիկնոջ դոլարային եկամուտները սրընթաց աճում են

Գրիշա Բալասանյան

 

13:19, 18 հունիսի, 2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին տարիներին սկսել է դրամ կուտակել: Դա են վկայում նրա ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Վարչապետը ավանդներ ունի տարբեր բանկերում եւ զգալի տոկոսավճարներ է ստանում դրանց դիմաց:

2011 թ. վերջին Տիգրան Սարգսյանի դրամական միջոցները կազմում են 35 միլիոն դրամ եւ 859 հազար դոլար: Այդ տարի վարչապետին եկամուտ են բերել նաեւ 3 միլիոն 334 հազար 80 դրամ աշխատավարձը, 211 հազար դրամ դասախոսությունից ստացած վճարը, ինչպես նաեւ 3 տարբեր ավանդներից ստացած տոկոսավճարները, համապատասխանաբար` 12 մլն 30 հազար, 214 հազար 221 եւ 16 միլիոն 897 հազար 257 դրամ:

Համեմատության համար նշենք, որ Տիգրան Սարգսյանը 2009-ին ուներ 17 միլիոն 247 հազար 707 դրամ եւ 22 հազար 116 դոլար:

Պակաս կարողության տեր չէ նաեւ վարչապետի տնային տնտեսուհի կինը` Գոհար Սարգսյանը: Ըստ հայտարարագրին՝ նա ոչ մի տեղ չի աշխատում, սակայն 2011-ի տարեսկզբին Գոհար Սարգսյանն ունեցել է 12 միլիոն դրամ եւ 119 հազար 823 դոլար, իսկ տարեվերջին հասցրել է ավելացնել դրամական միջոցները` 15 միլիոն դրամ եւ 128 հազար 920 դոլար:

Վարչապետի կնոջը եկամուտ է բերում նաեւ բանկում ունեցած ավանդի տոկոսավճարը` 3 մլն 480 դրամ եւ վարձակալությունից ստացած եկամուտը` 10.000 եվրո: Փաստորեն, նշված եվրոները ինչպես եկել, այնպես էլ գնացել են, քանի որ անհասկանալի է, թե ինչու այդ գումարը չի գտել վարչապետի կնոջ դրամական միջոցների ցանկում:

Վարչապետը անշարժ գույքի պակաս էլ չունի: Տիգրան Սարգսյանը Երեւանի Չարենց փողոցում ունի 122.16 քմ մակերեսով բնակարան, նույն հասցեում 48.2 քմ ավտոտնակ, համատեղ սեփականությամբ 92.8 քմ մակերեսով բնակարան Բաղրամյան փողոցում, 133.9 քմ մակերեսով առանձնատուն եւ 0.05 հա հողամաս Վշտունի փողոցում, 95.7 քմ մակերեսով առանձնատուն եւ 0.1 հա հողամաս Նուռնուս գյուղում, ինչպես նաեւ 0.2938 հա հողամաս Դիլիջանում:

Հետաքրքիր է վարչապետի կինը կներկայացնի՞ այն բանաձեւը, ըստ որի` չաշխատելով կարելի է միլիոններ կուտակել:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վարդան
Jul 10, 2012 14:58