ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 9, 2012 4:07 - 2 քննարկում

Անգրագետ «ՀՐԱՊԱՐԱԿ» , ձուկը սպիտակուցից է կազմված և ոչ թե ճարպերից: Աղջկա նկարը ի՞նչ կապ ունի այս հոդվածում:

Անցած տարի ձկնորսությունը 218 միլիոն դոլար է բերել

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
09/07/2012 | ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պարենի  եւ գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության՝ FAO, «Համաշխարհային ձկնաբուծության եւ ձկնորսության վիճակի մասին-2012» զեկույցի համաձայն, անցած տարի ողջ աշխարհում արտադրվել է 128 միլիոն տոննա ձուկ, կամ մեկ մարդու համար՝ 18,4 կգ ձուկ, դրանով 4,3 միլիարդ մարդու համար դառնալով ճարպերի միակ աղբյուր:Կազմակերպության ուսումնասիրության համաձայն, ձկնաբուծությունն ու ձկնորսությունը կայուն եկամուտ են ապահովում 55 միլիոն մարդու համար:

Զեկույցից տեղեկանում ենք, նաեւ, որ ձկնաբուծությունը եւ ձկնորսությունը նվազ եկամուտներով երկրներում բնակչության 25 տոկոսի հիմնական զբաղմունքն է: Եթե 2009-ին ոլորտը բերել է 148 միլիոն դոլար, ապա՝ 2011-ին՝ 218 միլիոն: Սակայն այսօր պետությունները անխնա չարաշահում են համաշխարհային ձկնային պաշարներչի 30 տոկոսը, գերորսի արդյունքում շատ ձնկատեսակներ ոչնչացել են կամ ոչնչացման եզրին են:

FAO-ն նկատում է, որ անգամ ճգնաժամի պայմաններում ձուկն ու ձկնամթերքը պահանջարկ են վայելել եւ իրացման խնդիր չեն ունեցել:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Jul 9, 2012 4:59