ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 5, 2012 19:04 - 1 քննարկում
ՄԻ մեծ չարիք է շրջում Հայաստանում և դա ԼՏՊ-ն է:
«Դե դա մեր Վանոն է»,-ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը
Անդրադառնալով Վահե Ավետյանի սպանության շուրջ առաջացած հասարակական վրդովմունքին` «Голос Армении»-ն նկատում է, որ անկեղծ ցավի և վրդովմունքի կողքին, ցավոք, գտնվեցին քաղաքական ուժեր, որոնք շտապեցին մարդկային ողբերգությունն օգտագործել քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: «Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները, որոնք այսօր փորձում են ներկայացնել իրենց որպես արդարության առաջին պահանջատերը, մոռանում են, որ 20 տարի առաջ հենց իրենց առաջնորդները` հանձին Լևոն Տեր-Պետրոսյանի, հիմք դրեցին Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի զարգացմանը»,-գրում է թերթը` հավելելով, որ երբ Վահե Ավետյանը անգիտակից վիճակում գտնվում էր հիվանդանոցում, ՀԱԿ որոշ ակտիվիստներ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ելք» անվանումով խումբ ստեղծեցին, որի նպատակն է պահանջել Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան: Հատուկ Լևոն Զուրաբյանի հիշողությունը թարմացնելու համար «Голос Армении»-ն առաջարկում է կարճ պատմական էքսկուրս կատարել ՀՀՇ-ի կառավարման օրոք Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վանո Սիրադեղյանի անցյալ: «Բավական է միայն հիշեցնել Վանիկ Սմբատովիչի կողմից ստեղծված «Անտառի եղբայրներ» խմբի մասին, որի ղեկավարն էր Արմեն Տեր-Սահակյանը: Հանցավոր այս խումբը երկար ժամանակ Ներքին գործերի նախարարի հրամանով անպատիժ սպանություններ էր իրականացնում`ՀՀՇ-ի ճանապարհից հեռացնելով բոլոր նրանց, ովքեր դեմ էին երկրի հարստահարմանը»,-գրում է թերթը` նկատելով, որ այդ ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այժմ Քրեական օրենսգրքի շուրջ 10 հոդվածներով մեղադրվող Վանո Սիրադեղյանի հանցագործությունների մասին լսելիս միայն պատասխանում էր. «Դե դա մեր Վանոն է»… Ինչպես նկատում է թերթը` Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը նախադեպն է այն գաղափարի, որ սկսվել է ամենաթողության մթնոլորտը կոտրելու գործընթացը:
Աղբյուր` Panorama.am
1 քննարկում
SVETLANA