ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 5, 2012 19:51 - 1 քննարկում
Հայաստանը քանդող լրատվամիջոցները շարունակում են իրենց գործը…
Հրաժարվել են «Հարսնաքարում» հարսանիք անելուց ու հետ չեն ստացել կանխավճարը
eMedia.am, 05.07.2012 | Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահից հետո, Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով,«Հարսնաքարում» հարսանիքների թիվը պակասել է: Չնայած Վահեի մահվան օրը«Հարսնաքարում» հրավառություն էր եւ հարսանիք, բայց մեր ոչ բոլոր հայրենակիցների համար է միեւնույն Վահեի մահը եւ իրենք չեն ցանկանում ուրախ ժամանակ անցկացնել մի վայրում, որի անվտանգության աշխատակիցների դաժան ծեծի արդյունքում սպանվեց Հայոց բանակի սպան, երկու անչափահասների հայրը:
“Yerkir.am”-ի տեղեկություններով` Վահեի մահից հետո արդեն 4-5 հարսանքավորներ, որոնք նախնական պայմանավորվածություն են ունեցել ռեստորանի հետ, հրաժարվել են հարսանեկան խնջույքն այդտեղ անելուց: Հրաժարվել են, քանի որ վստահ են, որ իրենց անվտանգությունը ապահովված չէ:
Նորապսակներից մեկի բարեկամներից մեկն էլ պատմեց, որ անգամ կանխավճար են տվել, բայց երբ Վահեի դեպքից հետո ռեստորանի ղեկավարությանը հայտարարել են, որ հրաժարվում են խնջույքից, ղեկավարությունը հայտարարել է, թե չի վերադարձնելու կանխավճարը, քանի որ այդ պատվերի պատճառով հրաժարվել են այլ պատվերներից եւ արդյունքում «տակ են տալիս»: Կանխավճարը հարսանքավորները չեն վերցրել:
«Կոկորդներիդ մնա, բայց մենք հարսանիք անողը չենք այստեղ»,-ռեստորանի ղեկավարությանը այսպես է պատասխանել հարսանքավորներից մեկը:
1 քննարկում
Mog