Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, July 4, 2012 3:45 - 2 քննարկում

Մեխակի քաչալ գլխին որ մի 10-անոց մեխ մխվի, մնացած ապրած կյանքում նման հիմարություն էլ դուրս չի տա:

Մեխակ Ապրեսյան. «Հայաստանում անվճար զուգարան չպետք է լինի»

  • 04/07/2012 13:46

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը

«Հայաստանում  անվճար զուգարան  չպետք է լինի, այլապես դրանք արագորեն վերածվում են աղբանոցի, քանի որ  հսկողությունից  դուրս են մնում»- լրագրողների հետ  հանդիպման ժամանակ econews-ի թղթակցին  պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետի խոսքերով` անցած  տարիների համեմատ բիոզուգարանները շատացել են:

Նա  համարում է, որ երկրում  կան  բավականաչափ  զուգարաններ, պարզապես    բացակայում է    զուգարաններից  օգտվելու  և դրանք չփչացնելու մշակույթը:

«Այդ ուղղությամբ   իրականացվեցին մի շարք  պիլոտային ծրագրեր:  Զուգարաններ են  կառուցվել  բենզալցակայանների և Նորավանքի հարևանությամբ, Գառնի-Գեղարդում և   Երևանի հրապարակում, պատմամշակության վայրերի  շրջակայքում: Կան նաև նոր կառուցված զուգարաններ, որոնք, ցավոք,  կարճ ժամանակահատվածում  վերածվել են աղբավայրի»,- ասաց Մ. Ապրեսյանը:

 

Ս. Աբրահամյան 

econews.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Jul 4, 2012 9:52