ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, July 4, 2012 23:42 - 1 քննարկում
Հայրապետյանից հետո՝ հաջորդը ՍԱՍ-ի Արտակն է՞: «Ժողովուրդ» թերթը իշմար է տալիս, մնում է «ոչխար ժողովուրդը» վրա տա՝ ՀԱԿ-ի առաջնորդությամբ…Հայ ժողովուրդը հետևվում է դեպքերի ընթացքին:
Ժողովուրդ. ՍԱՍ-ի Արտակը քանդում է Ազգային Ժողովի պատերը
“ԱԺ նոր մասնաշենքի չորրորդ հարկում այս օրերին անասելի շինարարական եռուզեռ է. Բանն այն է, որ թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, որոշել է հիմնովին վերանորոգել իր ապագա աշխատասենյակը”, գրում է “Ժողովուրդ” թերթը:
Նա իրենով է արել միանգամից 3 աշխատասենյակ, ու հիմա բանվորները քանդում են շենքի միջնորմ պատերը` այդ տարածքն իրար միացնելու և ՍԱՍ-ի Արտակի աշխատասենյակն ընդլայնելու համար: Դրա հետևանքով արդեն տըական ժամանակ է` ամբողջովին խաթարվել է նոր մասնաշենքում նստող ԱԺ աշխատակիցների ու պատգամավորների աշխատանքը, քանի որ նրանք ողջ օրը ստիպված են լսել շինարարական անտանելի աղմուկը:
“Փաստորեն, ՍԱՍ-ի Արտակն ամենայն լրջությամբ է պատրաստվում ԱԺ առաջիկա աշխատանքներին ու բեղմնավոր օրենսդիր գործունեությամբ զբաղվելու, դարակազմի հայտարարություններ անելու, իր խորը վերլուծությունները ներկայացնելու համար նրան անհրաժեշտ է միաժամանակ երեք աշխատասենյակ, այլապես փոքր սենյակում նրա խորաթափանց, վերլուծական միտքը կարող է ը չաշխատել”, – գրում է թերթը:
1 քննարկում
Zal Yan