Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, July 3, 2012 0:15 - չքննարկված
Ուզո՞ւմ եք գժռեք, պոռնո նայեք…
Պոռնոն կարող է ուժեղ միգրեն առաջացնել. հետազոտություն
21:08 • 02.07.12
Archives of Sexual Behavior ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում ներկայացնում է արտասովոր մի դեպք: Հոդվածում նշվում է, որ պորնոգրական տեսանյութերի դիտման ընթացքում երիտասարդ մի հնդիկի մոտ, ով մինչ այդ երբեք չի բողոքել գլխացավերից, սկսվել է ուժեղ միգրեն, գրում է Meddaily-ին՝ վկայակոչելով MSNBC-ին:
Նյարդաբույժ Էմմի Գելֆանդի խոսքերով՝ սեռական ակտիվությունը իսկապես կարող է առաջացնել գլխացավ: Բժիշկները չեն կարող ասել դրա հստակ պատճառը: Ենթադրվում է, որ այդ ամենը տեղի է ունենում պարանոցի և ծնոտի մկանների կծկման պատճառով, կամ էլ գլխի անոթների, որոնք չափազանց ակտիվ են արձագանքում գրգռմանը:
Գլխացավեր են դիտարկվում մարդկանց 1 տոկոսի շրջանում՝ հատկապես տղամարդկանց մոտ, որոնցից 50%-ը տառապում են սովորական միգրենից: