ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, July 3, 2012 0:07 - 1 քննարկում

Մինչ զինվորական սպայի սպանությունը, պաշտպանության նախարարի ներկայությամբ, Գերմանացի Ռուբոն ( հողը թեթև լինի Բզնունի Սպարտակի վրա) ադամանդով շշմացրել է Առագաստ Հոնքերով Սաշիկին…

Նախագահի եղբորորդու հարսանիքին աստղաբաշխական գնի նվերներ են եղել

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
12/06/2012 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 10-ին, «Օջախ» ռեստորանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու՝ Հասմիկ Հայրապետյանի հետ: Հարսանիքին ներկա է գտնվել իշխանական ողջ էլիտան, գրեթե բոլոր նախարարներն իրենց տիկնանց հետ: Մոտ 800 հյուր: Հյուրերը շարվել են՝ ինչպես կառավարության նիստի ժամանակ: Պատվավոր տեղում եղել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որն ադամանդե զարդ է նվիրել հարսնացուին, աստղաբաշխական գնի: Շրջանառվող լուրերի համաձայն, նվերների մեջ եղել են Մարտիրոս Սարյանի եւ այլ գեղանկարիչների կտավներից: Ամենաթանկարժեք նվերները Ֆլեշի Բարսեղն ու վարչապետն են ընծայել: Փայլակ Հայրապետյանը վերջին մակնիշի «ԲՄՎ»-ի բանալի է հանձնել նորապսակներին:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sashkomarseltsi
Jul 3, 2012 7:17