ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, July 3, 2012 20:01 - 1 քննարկում
ԵՍ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՍԱԿԸ, ՈՐԸ ՈՒԺԵՂ Է, ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Հատված “Ժամանակ” օրաթերթին Գոռ Վարդանյանի տված հարցազրույցից:
– Գոռ, Դուք անկախության առաջին տարիներին եղել եք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եվ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը, հետո աշխատել եք որպես հակաահաբեկչական խմբի ղեկավար, ապա Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում` ԱԱԾ-ում: Վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կոչ եք հնչեցնում, ցանկանո՞ւմ եք նա վերադառնա: Գիտեմ նաև, որ կուսակցական չեք:
– Կուսակցական չեմ, չեմ էլ պատրաստվում լինել: Բոլոր կուսակցություններում ունեմ ընկերներ, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Ինչ վերաբերում է նախագահական աշխատանքին` 92 թվականից աշխատել եմ նախագահական անվտանգությունում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եվ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահն եմ եղել: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նորից նույն գործին եմ եղել, ոչ թե ԱԱԾ-ում, այնուհետև մի քանի տարի անց եղել եմ նախագահական անվտանգության մարտական գլխավոր պատասխանատուն: Ես հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել աշխատել նախագահական անվտանգությունում, դա ինձ պատիվ է բերում, և այդ ժամանակահատվածում շատ բան եմ սովորել ինձ համար և պատիվ եմ ունեցել ՀՀ նախագահի անվգանության հարցում մասնակցություն ունենալ: Անդրադառնալով Facebook-յան գրառմանը, նշեմ, որ ես Ռոբերտ Քոչարյանին շատ եմ հարգում, ես հպարտ եմ, որ նման մարդ կա հայ ազգում, ես սիրում եմ հայի այն տեսակը, որը ուժեղ է, կարողանում է ճիշտ կառավարել իր ընտանիքը, պետությունը: Բոլորիս հայտնի է, որ 97-98-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ վարչապետ, մեր տնտեսությունը գտնվում էր շատ վատ վիճակում, ոչ թե զերո, այլ մինուս, եվ իր կառավարման ընթացքում, մինչև 2008 թվականը, մեր տնտեսությունը ոտքի կանգնեց: Ես սիրում եմ նրա համարձակությունը, թիմային աշխատեցնելու գաղափարը, նա կարողանում է բոլորին հավաքել մի թիմում և կազմակերպված աշխատել: Ես չգիտեմ` Ռոբերտ Քոչարյանը կգա հետ, թե ոչ, բայց ցանկությունս այն է, որ բոլորը համախմբված աշխատեն: Մենք այսօր այնպիսի ժամանակահատվածում ենք գտնվում, որ չպետք է մտածենք որոշակի ամբիցիոզ վիճակների մասին: Առաջին հերթին լուրջ վտանգ ունենք արտաքին թշնամու դեմ, քանի որ այս տարածաշրջանը պատերազմով է պայթյունավտանգ: Իմ կարծիքով` ամենակարևոր բանն է, որ բոլորս պետք է համախմբվենք: Հիմա այն պահն է, երբ եվ սփյուռքը, եվ Հայաստանը, կուսակցական ուժերը համախմբվեն:
– 2008-ը հենց ներքին թշնամանքով են պայմանավորում, եվ երբ խոսում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին, շատերը մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը ասոցացնում են նրա հետ և վերադարձը չեն պատկերացնում:
– Հոկտեմբերի 27-ը մարդկության դեմ չարիք էր, տեռոր և դա պետք է պատժվի, կա օրենք, կան համապատասխան մարմիններ, ԱԱԾ, իրենք պետք է բացահայտեն: Չեմ մեղադրում Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի կապակցությամբ: Մարտի 1-ին մարդկանց ամբոխ էր համաքված, որոնք ուղղորդվում էին մի ուժից: Ես մարտի 1-ի հետ կապված մեղադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա կարող էր գալ, կանգնել և կանխել, և սա նրան ավելի մեծ համբավ կբերեր: Քաղաքը ավերեցին, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չեկավ, չկանխե՞ց, միայն նա կարող էր գալ, կանխել, նա իմ աչքից ընկել է: Ես նրան որպես առաջին նախագահ շատ հարգում էի, բայց այս քայլով նա ահագին ընկավ իմ աչքից:
– Իսկ երկրորդ նախագահին չեք մեղադրում մարտի 1-ի մեջ:
– Ոչ, չեմ մեղադրում, մարտի 1-ը խուլիգանություն էր, նա պարտավոր էր երկիրը պահել: Ասում ենք` ժողովրդին ծեծում են, կրակում են, բայց նույն ժողովուրդը մեծամասամբ գյուղից եկած նարկամաններ, ես նրանց դեմքով եմ ճանաչում: Խորհուրդ կտամ նայեք միտինգավորների կոշիկներին…
– Սակայն ես գիտեմ հազարավոր անձանց, որոնք իսկապես եկել էին, որովհետև իրենց ձայնն էր ոտնահարված:
– Հնարավոր է, բայց այդ մարդիկ հայեր են, ինձ համար էլ է ցավ: Մի հային մյուս հայի դեմ կռվացնում են, բայց արանքի մարդիկ չկան:
– Իսկ երկրի առաջին դեմքը մի՞թե պատասխանատու չէր այդ ամենի համար:
– Երկրի առաջին դեմքը պատասխանատու էր երկրի անվտանգության համար, քաղաքի կարգ ու կանոնի համար:
– Չե՞ք տեսնում միջազգային հանրության աչքից մեզ ինչպես գցեց:
– Ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն: Ամեն ամիս հինգ անգամ եվրոպական երկրներում նմանատիպ երևույթներ են լինում, որոնք ավելի վատ և ահավոր հետևանքներ են թողնում: Եթե երկրի մեջ կատարվում է հանցագործություն, կողոպուտ, երկրի նախագահը պարտավոր է միջամտելու: Ոստիկանությունը պարտավոր է սա կանխելու: Ի՞նչ է նշանակում շտապօգնության մեքենա այրել:
– Դուք երեք նախագահներից կարևորում եք երկրորդ նախագահի գործունեությունը: Մյուս տարի նախագահական ընտրություններին ի՞նչ դերակատարություն կունենաք:
– Ինչու՞ չենք սիրում մեր լավը: Տեսել եք չէ՞ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայում, այնպիսի ելույթ է ունենում, հուզմունքից աչքերս լցվում են: Ինչո՞ւ չենք խոսում այդ մասին, ինչո՞ւ չենք խոսում տնտեսական աճի մասին, իհարկե աշխատանքի մեջ կան սխալներ:
– Սերժ Սարգսյանը տապալե՞ց տնտեսությունը:
– Չեմ կարող ասել Սերժ Սարգսյանը տապալեց, թե ոչ, բայց վերջին 4-5 տարիներն ապացուցեցին, որ մեր տնտեսությունն անկում ապրեց:
Սիրանույշ Պապյան
1 քննարկում
Վարդան