ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, July 2, 2012 8:49 - 9 քննարկում
Ահա թե ինչ, իրավական և դատական բարեփոխումների համար զոհ էր պե՞տք…
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը:
Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ: Յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաև` այն ցուցանիշերը, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին:
9 քննարկումներ
Naxkin Dataxaz