ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 1, 2012 14:48 - 8 քննարկում
Բազմաքայլ “հարսնաքարային” տռայնոյ պրովակացիաներ, սկսյալ ռեստորանային ծեծկռտուքով…Հեռվից երևում են ՀԱԿ-ի ականջները:
«Հարսնաքարը» պայթեցնել սպառնացած փոխգնդապետը ձերբակալվել է
20:46 • 01.07.12
Այսօր ձերբակալվել է Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ այսօր առավոտյան հարուստ ռազմամթերքով այցելել էրպատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն։
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
Սամվելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։
Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ Սամվելյանն արդեն հարցաքննվել է և տեղափոխվել Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մահացել է «Հարսնաքարում» օրեր առաջ ծեծի ենթարկված բժիշկներից մեկը՝ Վահե Ավետյանը, ով ծեծկռտուքից հետո այդպես էլ գիտակցություն չէր եկել։
8 քննարկումներ
ruzan