ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 27, 2012 4:19 - չքննարկված
Տո՛, քո ի՞նչ գործն է այ «անազգ-ազգագրագետ», որ կրակի վրա յուղ ես լցնում…
Ռուբեն Հայրապետյաններն են որոշում՝ պատժել-չպատժել, ծեծել-չծեծել, փրկել-չփրկել. Հրանուշ Խառատյան
«ԱԺ պատգամավոր, մեր հասարակության և իշխանության կողմից խորապես հարգված Ռուբեն հայրապետյանի«Հարսնաքարում» տեղի են ունենում երևույթներ, և ԱԺ մեր մյուս պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասում է՝ Ռուբեն Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին»,-«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ հավելելով. «Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ կապ ունի՝ պատժելու բացահայտ քրեական և բացահայտ ագրեսիվ մարդկանց, ինքն ինչու՞ պիտի պատժի»: Այս ամենից ազգագրագետը եկավ այն եզրակացության, որ պարզապես մեր ուղեղն է այնպիսին դարձել, որ մտածում է հետևյալ կերպ. «Մեր ուղեղում շատ լավ նստած է՝ Ռուբեն Հայրապետյաններն են որոշում՝ պատժել-չպատժել, ծեծել-չծեծել, փրկել-չփրկել, անել-չանել»: Տիկին Խառատյանը «Հարսնաքարի» ու տարիներ առաջ «Առագաստ»-ում տեղի ունեցած դեպքերի միջև զուգահեռներ տարավ և նշեց, որ ինչպես այսօր մեր հասարակության շատ հարգված ներկայացուցիչներ շարունակում են հաճախել «Առագաստ», այնպես էլ կշարունակեն գնալ նաև «Հարսնաքար»: «Սա՛ է մեր արժեքների հեղհեղուկությունը,-նշեց Հ. Խառատյանը»: