ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 27, 2012 4:42 - չքննարկված
Նոր Հայաստանն առանց «մուտիլովշիկների»:
Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաճառել է Հայաստանը` նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պարտքի մասին Ռուսաստանին է հանձնել Հայաստանի որոշ ձեռնարկություններ:
Հիշեցնենք, որ դեռևս 2000թ. Ռուսաստանը բավական կոշտ տնտեսական քաղաքականություն էր վարում Հայաստանի հանդեպ: Այդ ժամանակ մեր երկրի պարտքը ՌԴ-ին կազմում էր մոտ 98 մլն դոլար: ՌԴ կոշտ դիրքորոշման պատճառով 2002թ. հուլիսին կնքվեց միջպետական պայմանագիր, որը ստացավ «Գույք՝ պարտքի դիմաց» անունը:
Այս ծրագրի արդյունքում Հայաստանը Ռուսաստանին հանձնեց հայաստանյան հինգ ձեռնարկություններՙ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը, Երեւանի նյութաբանության, Երեւանի մաթեմատիկական մեքենաների, Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները:
Պետք է նկատենք, որ այս գործարաններից շատերը և’ նախկինում և’ ներկայումս չեն աշխատում: Եվ ահա այստեղ է, որ հարց է առաջանում` արդյո՞ք եթե այդ գործարանները չհանձնվեին Ռուսաստանի Դաշնությանը, նրանք այսօր կաշխատեին և արդյո՞ք Հայաստանում այն գործարանները, որոնք հանձնված չեն Ռուսաստանին, այսօր աշխատում են:
Խնդիրը հետևյալն է` արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն այդ միջպետական պայմանագիրը կնքելուց բացի այլ տարբերակներ ուներ, որպեսզի այդ գործարանները չհանձներ Ռուսաստանին և արդյո՞ք Հայաստանն ուներ այնքան ֆինանսական ռեսուրսներ, որ կարողանար մարել Ռուսաստանի պարտքերը` առանց այդ ձեռնարկությունները հանձնելու:
Այս հոդվածով ամենևին էլ չենք քննարկում այն, թե որն է ավելի ճիշտ, այլ պարզապես վերլուծում ենք այն քաղաքական ենթատեքստը, որն անընդհատ շահարկվում է:
Հետաքրքիր է, որ երբ անընդհատ խոսում և գրում ենք, որ Հայաստանի որոշ ձեռնարկություններ վաճառել ենք Ռուսաստանին, արդյո՞ք մենք քաղաքական խնդիրներ չենք առաջացնում նույն Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանի որոշակի շրջանակներում հաճախ հարց է առաջանում` եթե ոչ Ռուսաստանը, ապա էլ ու՞մ պետք է վաճառվեին Հայաստանի ձեռնարկությունները:
Չէ՞ որ ի վերջո Ռուսաստանն է համարվում Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այդ դեպքում ինչու՞ է Հայաստանին այդքան շատ հուզում, թե ինչու՞ են Ռուսաստանին հանձնված այդ գործարանները:
Պետք է նկատել, որ այդ գործարաններից շատերն այսօր էլ չեն աշխատում և ոչ թե այն պատճառով, որ դրանք հանձնված են Ռուսաստանին, այլ այն պատճառով, որ մեր տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում:
Իսկ դրա պատճառներից մեկն էլ համարվում է այն, որ ինչ-ինչ ճանապարհներով հարստացող հայ գործարաներն ու պետական պաշտոնյաներն այսօր առհասարակ որևէ ներդրումներ չեն անում բիզնեսի որևէ ճյուղ զարգացնելու ուղղությամբ:
Այսինքն, այստեղ մեղադրել ՀՀ երկրորդ նախագահին, որ նա Ռուսաստանին է վաճառել Հայաստանը, մեղմ ասած բարոյական չէ, մանավանդ, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն այն մարդկանցից է, ով պայքարել է այս նույն Հայաստանի Հանրապետության համար:
Մյուս կողմից նաև անհասկանալի է, թե ում է ձեռնտու արհեստականորեն սրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ովքե՞ր են հանդիսանում այն հոդվածների հեղինակները, որոնց գրածները միանշանակորեն բացասական են ընկալվում նույն Ռուսաստանում:
Հետաքրքիր է, եթե Ռոբերտ Քոչարյանի փոխարեն մեկ ուրիշը նախագահ լիներ, արդյո՞ք նա Ռուսաստանի պարտքը մարելու այլ տարբերակ կգտներ և ո՞ր պետության վրա էր «վաճառելու» այդ նույն գործարանները:
Շատ է խոսվում նոր Հայաստան կառուցելու մասին և շատ կարևոր է, որ այդ նույն Հայաստանը լինի առանց «մուտիլովշիկների», ովքեր փորձում են իրենց մի քանի կոպեկ գրանտների համար, որոնք ստանում են ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր կառույցներից, հարաբերություններ փչացնել:
Ակնհայտ է, որ այդ պահին Հայաստանն այլ ռեսուրս չուներ, Ռուսաստանի գումարները չէր կարողանալու ետ վերադարձներ և դա ամենախելացի քայլերից մեկն էր, որն արվել է այդ իշխանության ժամանակ:
Եվ որքան մոտենում է 2014թ, երբ պետք է երկարացվի «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի ժամկետը, Ռուսաստանի որոշ շրջանակներում խոսվում է այն մասին, որ իրենք պատրաստվում են հրաժարվել այդ ծրագրից, հետևաբար, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի այսպես ասած «վաճառած Հայաստանը» կվերադարձվի մեզ:
Այս դեպքում ի՞նչ ենք մենք անելու մեզ վերադարձրած Հայաստանով, արդյո՞ք կարողանալու ենք այդ գույքի դիմաց առաջացած պարտքը մարել, և երբ այդ գործարանները մնան Հայաստանին, արդյո՞ք կարողանալու ենք դրանք աշխատեցնել: Այստեղ տեղին է ասել, որ եթե մենք գործարան աշխատեցնող ենք, ինչու՞ այսօր Հայաստանի բազմաթիվ գործարաններ չեն աշխատում:
Ի դեպ մեր հավաստի աղբյուրները վկայում են, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ սկսել են ակտիվորեն լոբբինգ անել, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրից և եթե դա իրականում տեղի ունենա, ապա կպարզվի, որ Հայասատանը լուրջ պրոբլեմներ կարող է ունենալ, որովհետև մի կողմից պետք է սկսել մարել Համաշխարհային և եվրոպական բանկերից վերցված մայր գումարները, իսկ մյուս կողմից էլ Հայաստանը ստիպված է լինելու Ռուսաստանի հետ գնալ զիջումների: Իսկ այս դեպքում չի բացառվում, որ մենք այդ ծրագիրը երկարացնելու համար այս անգամ ստիպված լինենք էլ ավելի մեծ զիջումների գնալ Ռուսաստանին:
Հետևաբար, անհեթեթ են այն խոսակցություններն ու վերլուծությունները, որ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը փորձում են ձևակերպել որպես Քոչարյանի կողմից Հայաստանը վաճառելու քայլ:
Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց անձնական շահերից ելնելով վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին և սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մեջ, պետք է հասկանան մի պարզ բան, որ այդ գրանտները մեկ օր վերջանալու են, բայց Հայաստանի ճակատագիրը մեծապես կախված է նաև Ռուսաստանի դիրքորոշումից: Հետևաբար, փչացնել հարաբերությունները մի պետության հետ, որն այսօր համարվում է մեր ռազմավարական դաշնակիցը և այդ հարաբերություններն այսօր ի նպաստ մեր պետության են` կարծում ենք, անհեթեթություն է:

7or