Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 27, 2012 11:15 - 1 քննարկում
Մի քանի հարց՝ ցնդած ծերուկին, չնայած ցնդածին էլ ի՞նչ հարց…
Մի քանի հարց՝ ցնդած ծերուկին, չնայած ցնդածին էլ ի՞նչ հարց, հարցերը տանք նրա կողքին կանգնածներին, որոնք նույնպես ցնդածներ են, բայց ոչ այն աստիճանի, որ չհասկանան հարցերի իմաստը.
1. Ո՞ր հայը մեր բազմադարյան պատմության մեջ առաջինը ձեռք բարձրացրեց հայ սպաների ու զինվորների վրա և ե՞րբ:
2. Ուսադիրներ չունե՞ր ոստիկանության փոխգնդապետը, որին քաղաքապետարանի մոտակայքում 20-30 ստահակներ ծեծելով կսպանեին, եթե ազգային ժողովի պատգամավորը իր մարմնով չփակեր նրան :
3. Ուսադիրներ չունեի՞ն այն ոստիկաններն ու զինվորները, որոնց ոտների վրա էին կրակում ու որոնց վրա ինքնաբոցավառվող շշեր էին նետում 2008 թ. մարտի մեկին:
4. Այդ ամբոխին ո՞վ էր գազազեցնում, ո՞ւմ ու ինչի՞ համար:
5. Ո՞վ էր 10 մարդու զոհվելու իսկական մեղավորը:
Այս դեպքերը միմյանց հետ համեմատելն այնքան էլ ճիշտ չէ, այնուամենայնիվ պիտի խոստովանել հոսպիտալի բժիշկների դեպքը քննվում է, առայժմ ոչ ոք չի ասում, թե բժիշկները համազգեսներով են եղել, չնայած սպորտային հագուստների մասին ինչ որ բան արդեն լսել ենք: Եթե ոչինչ չգիտենք այդ ծեծկռտուքի դրդապատճառների մասին, առավել ևս, որ քննություն է գնում ու հիմքեր չկան քննության օբյեկտիվությունը կասկածի տակ առնելու համար, էլ ինչո՞ւ օդում լեզու թափահարել ամպագոռգոռ խոսքեր ասել, գռգռել առանց այն էլ զոմբիացված ամբոխին:
Այստեղ վարկաբեկվում է նաև հրաժարականի պահանջի գաղափարը: Երբ դեռևս մայրական կաթի համը բերաններին ջահելներից սկսած ու վերջացրած այս ցնդած ծերուկը ամեն առիթով հրաժարական պիտի պահանջեն՝ ուրեմն պահանջն ինքստիքյան արժեզրկվում է:
SMERCH
1 քննարկում
sofia