ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 27, 2012 3:01 - 1 քննարկում
Армянский поход Сталина (часть 1-2) Դիտեք զգուշությամբ, նախապես կարդալով նախազգուշացումը:
ՆԱԽԱԶԳՈԻՇԱՑՈՒՄ
Ֆիլմի 2-րդ մասի 17րոպե 54-րդ վայրկյանին ֆիլմի մեկնաբան Արտյոմ Երկանյանը դիտավորյալ սխալ մեկնաբանություն է տալիս Ամերիկյան Հայ Ազգային Խորհրդի կազմակերպչական աշխատանքներին դաշնակցական գործիչ Սիմոն Վրացյանի մասնակցությանը, երբ 17 րոպե 55-րդ վայրկյանին հայտնվում է թերթում տպագրված “Ամերիկայի հայ Ազգային խորհրդի դեկլարացիայի հայտարարության տեքստը: Տեքստը կարդալու համար կանգնեցրեք ֆիլմը և կկարդաք հետևյալը. ” ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, 6 հունիսի, (ՏԱՍՍԻ հատ.թղթ.): Ամերիկայի Հայ Ազգային Խորհուրդը, որի մեջ մտնում են ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիական հասարակական, կուլտուրական և կրոնական կազմակերպությունները, բացառությամբ “դաշնակների” ֆաշիստական փոքրիկ խմբավորման, դիմել է Միավորված Ազգերի Կոնֆերանսի դելեգատներին և մամուլին մի հայտարարությամբ, թե հասել է ժամանակը, որ թուրքական տիրապետության տակ տառապող Հայաստանի մասը միացվի Հայաստանի Սովետական Ռեսպուբլիկային…
Այնպես որ, Արտյոմ Երկանյանի մասնակցությունը այս ֆիլմին մոտեցեք անվստահությամբ, քանի որ առկա է կեղծարար միտումը ամբողջ ֆիլմի ընթացքում, որը տեղ-տեղ հասնում է անբարտավանության և պատմական փաստերի աղավաղման: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ
1 քննարկում
Karen