ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, June 25, 2012 13:19 - 4 քննարկում

Մի Հայուհու Խոսք: Սևանա լճի հիմնախնդիրը:

Լիլիթ Աբգարյանի բլոգը

Автор: mihayuhuxosq

Սևանն  աշխարհի  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա, 3819 մետր):  Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն է: Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Ներկայիս անվան առաջացման հետ կապված կան բազմաթիվ լեգենդներ և պատմություններ, ըստ դրանցից մեկի՝ «Սևան» անվան ծագումն ունի հետևյալ պատմությունը. Երբ 1800-ականներին թուրքերի կողմից Ալաշկերտից ու Մուշից քշված հայերը  հասնում են Սևանա լճի ափերը, կանգ են առնում  մի փոքր հանգստանալու և աղջիկներին ուղարկում են խմելու ջուր բերելու: Աղջիկները վերադառնում են՝ դույլերի մեջ թպրտացող իշխաններով: Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ,  հիմնելով առաջին բնակավայրերը: Այսպես, Սևանա լճի ափը ժանյակապատվում է տներով՝  շարունակելով իրենց հետ բերած մեր Արևմտյան հողերի ավանդույթները: Քանի որ Սևանն էլ շատ են նմանեցնում Վանին՝ անունը կնքում են Վան: Երբ ձմռանը լիճը սառչում է, ամբողջովին պատվում մերկ սառույցով, մարդիկ ասում են. «Սև Վան եկավ մեր գլխին»: Այստեղից էլ լճի անվանումը:

Սևանը Կազմված է 2 անհավասար՝ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան  մասերից, որոնց պայմանականորեն անվանում են Մեծ և Փոքր Սևաններ: Սրանք միմյանցից բաժանվում են Նորատուսի և Արտանիշի թերակղզիների միջև գտնվող 5 կմ լայնութամբ նեղուցով: Հյուսիս-արևմտյան մասը ավելի փոքր է, նրա մակերեսը մինչև իջեցումը կազմում էր 384 քառ.կմ, իսկ հարավ-արևելյանն ընդարձակ է, մինչև իջեցումը ուներ 1032 քառ.կմ մակերես: Մինչ լճի մակարդակի իջեցումը՝ կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվել թերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը: Ստորև ներկայացված են Սևանա լճի ձևաչափական տվյալները՝ մինչ լճի մակարդակի իջեցումը և իջեցումից հետո.

Մինչև իջեցումը Իջեցումից հետո
Մակերեսը 1416 քառ.կմ 1250 քառ.կմ
Առավելագույն Խորությունը 99 մետր 80 մետր
Ծավալը 58 մլրդ խոր. մետր 35 մլրդ խոր.մետր
Հայելու մակարդակը 1916 մետր 1897 մետր

Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում: Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է միջլեռնային ճվածք, որտեղ վաղ անցյալում  (25 հազ. Տարի առաջ) եղել է ջրային ավազան: Փոքր Սևանը կազմել է առանձին ջրային ավազան: Հրաբխային լավաները  արգելափակել են Փոքր սևանի ելքը՝ բարձրացնեով ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և առաջացրել ներկայիս Սևանա լիճը: Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, որոնցից խոշորներն են Մասրիկը, Արգիճին, Ձկնաձորը, Գավառագետը, Գեղարքունիջուրը, Ճակքարը և այլն,  լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝ Հրազդանը:

Մինչև 20-րդ դարի սկզբը լճի ջրերը տնտեսական առումով օգտագործվում էին միայն ոռոգչական նպատակներով,մինչ 1910 թ-ը, երբ նոր հետազոտությունների արդյունքում հիմնվում է Սևանի համալիր օգտագործումը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ըստ որում՝ ոչ թե արտահոսքի բնական ռեժիմը չխախտելու, այլ լճի մակարդակն իջեցնելու, գոլորշացման մակերեսը կրճատելու և դրա հաշվին ջրի արտահոսքը մեծացնելու միջոցով: 1920-ական թթ ընթացքում ԽՍՀՄ ԳԱ բազմաճյուղ արշավախմբային հետազոտությունների արդյունքում մշակվեց լճի օգտագործման տեխ. Նախագիծը, որը հայտնի դարձավ «Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկհամալիր անունով»: Նախատեսվում էր այն իրականացնել 2 փուլով: Առաջին փուլով Հրազդան գետի հունը պետք է խորացվեր. 50 մլն. Խոր. Մետր արտահոսքը դարձվեր 1 մլրդ. 200 մլն. Խոր. Մետր: Լճի մակարդակը կիջներ 50 մետրով, Մեծ Սևանը ամբողջությամբ կցամաքեցվեր և լճից գոլորշացումը կնվազեր 7 անգամ: Բաց թողնված ջրով կաշխատեին Սևան-Հրազդան կասկադի ՋրԷԿ-ները: Երկրորդ փուլում մուտքը և ելքը կհավասարեցվելին, Հրազդանով ազատ արտահոսքը կկազմեր 700 մլն. Խոր. Մետր և դա կբավարարեր 100 հազ. Հա հողերի ոռոգման համար: 1962 թ-ին ավարտվեց Հրազդանի ջրէկ-ների կասկադի շինարարությունը: Երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պակասը լրացվելու էր նոր կառուցվող  ջէկ-երի միջոցով: Հատուկ կարևորություն տրվեց Հայաստանը Անդրկովկասյան միասնական էներգոհամակարգին միացնելուն:

Լճի էկոլոգիական վիճակը վատթարանում էր ավելի արագ, քան ենթադրվում էր : Լիճը զրկվել էր ջրի դարավոր պաշարների 40 %-ից: Որոշվեց հրաժարվել հին սխեմայից և ընդունել նոր սխեմա: որոշվեց դադարեցնել լճի ջրի արտահոսքը և լիճը պահպանել բնականին մոտ վիճակում: Առաջ եկավ Սևանա լճի պահպանության, Սևանի «հոգսը» թեթևացնելուն ուղղված հիմնախնդիրը:

Սևանի ջրհավաք ավազանի էկոհամակարգը կազմում է ՀՀ տարածքի մոտ 17 %-ը, սակայն գտնվելով վերընթաց գոտիականության ինքնավար և տարանցիկ հարկեում, նա Հրազդան գետի և Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրի միջոցով իր ազդեցությունն է թողնում  Արարատյան դաշտի մեծ մասի վրա, հետևաբար՝ Սևանի հիմնախնդիրը վերաբերվում է ոչ միայն շրջական տարածքին, այլ հանրապետության տարածքի գրեթե կեսին:

Բնականոն վիճակում Սևանա լճի ջրային հաշվեկշիռը ուներ հետևյալ տեսքը.

Մուտք (ընդամենը 1,322 մլրդ խոր. մետր )

  1. ներհոսք գետերով՝ 770 մլն. խոր. Մետր
  2. մթնոլորտային տեղումներով՝ 552 մլն. Խոր. Մետր
  3. ստորգետնյա արտահոսք՝ 60 մլն. Խոր. մետր

Ելք (ընդամենը 1,322 մլրդ. Խոր. Մետր)

1. գոլորշացում՝ 1,212 մլրդ խոր. մետր

2. արտահոսք Հրազդանով՝  50 մլն. Խոր. մետր

Սևանա լճի մակարդակն իջավ, որովհետև պահպանվեց մուտքի բաղադրիչը և ավելացվեց ելքինը:

Ցանկացած  բնատարածքային համալիր իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն: Յուրաքանչյուր բաղադրիչի փոփոխություն հանգեցնում է մյուս բաղադրիչների,՝ հետևաբար նաև ամբողջ համալիրի փոփոխությանը: Այդպիսի մի բնատարածքային համալիր է նաև Սևանա լիճը: Ջրի մակարդակի արհեստական իջեցումը հանգեցրել է մի շարք էկոլոգիական փոփոխությունների.

1.Լճի մակարդակի իջեցման հետևանքով իջել է նաև լիճ թափվող գետերի էրոզիայի բազիսը, ինչի հետևանքով մեծացել է գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով:

2. Լճի մակարդակի իջեցման հետևանքով բարակել է լճի շերտի հաստությունը: այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը: Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը:

3. Վատացել են ձկների աճի և բազմացման պայմանները, փոփոխվել է նրանց քանակային և տեսակային կազմը:

4. Քանի որ կրճատվել է լճի հայելու մակերեսը, պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները. Ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ: այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է:

5. Ցամաքել են շատ աղբյուրներ

Սևանա լճի պահպանության նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կառուցվել է Արփա –Սևան ջրատարը: Սա 48 կմ-անոց ստորգետնյա թունել է Վարդենիսի լեռների տակով՝ Կետչուտի ջրամբարից դեպի Սևանա լիճ: Սրա շնորհիվ մուտքի բաղադրիչը ավելացավ տարեկան 250 մլն. Խոր. Մետրով, իսկ Որոտան- Արփա ջրատարի կառուցումից հետո՝ ևս 150 մլն. Խոր. Մետրով: Այս միջոցառումները կարող են լուծել Սևանի պահպանության և օգտագործման տնտեսական խնդիրը, սակայն չլուծված կմնա հիմնախնդրի էկոլոգիական կողմը: եթե մոտակա 20-30 տարվա ընթացքում հնաավոր լինի Սևանի մակարդակը  բարձրացնել 5-6 մետրով, ապա նոր միայն հնարավոր կլինի լուծել հիմնախնդրի էկոլոգիական կողմը:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Կարմիր Տասնոց
Jun 25, 2012 13:44