ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, June 22, 2012 3:23 - չքննարկված
Շեֆը կձերբակալվի պասլեդնի մոմենտ…
Նախաքննությանը հայտնի է դարձել ”Հարսնաքար”-ի միջադեպի մանրամասները

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:
Ստեղծվել է քննչական խումբ, որն արդեն իրականացրել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել հագուստներ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ: Այս պահին ձերբակալված է յոթ հոգի. տեղեկացնում են ՀՀ Ոստիկանույթունից:
Նախաքննությանը հայտնի է հետևյալը: Մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև: Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողներ: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին:
Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Այս պահին ձերբակալված է յոթ հոգի. Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Դավիթ Հայրյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը:
Նախաքննությունը շարունակվում է: