ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, June 21, 2012 18:28 - չքննարկված

Փտած կոճղի նոր շիվերի մասին…

Ալեքսանդր Ամարյան. «Կյանքի Խոսքը» 10 տարում 5000 քարոզիչ է պատրաստել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Print Friendly

ՀՈՒՆԻՍ 22, 2012 00:45

Share
«Հայաստանում գրանցված կրոնական կառույցներից ոչ մեկը չունի հայկական ծագում, դրանք ստեղծվել եւ ֆինանսավորվում են արտասահմանից: Մեր օրենսդրության մեջ աղանդ բառի սահմանումը չկա, սակայն Առաքելական եկեղեցու դավանանքից թեկուց եւ փոքր շեղում ունեցող կառույցները համարվում են աղանդներ: Յուրաքանչյուրն ազատ է դավանանքի ընտրության հարցում, բայց խնդիրն այն է, որ փակ եվ խաբեությամբ դեպի իրենց ներքաշող աղանդները խախտում են տեղեկացված լինելու եվ ընտրելու իրավունքը»,-ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժվածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը` «Նախնյաց Հետքերով» մշակութային հ/կ-ի գրասենյակում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: Բանախոսի պնդմամբ` աղանդների դեմ պայքարի առաջին միջոցը տեղեկացվածությունն է. «Տեղեկացված մարդն է պաշտպանված: Հակառակ դեպքում աղանադավորների հետ բանավիճել պետք չէ, քանի որ նրանք լավ են տիրապետում Աստվածաշնչին եւ համարները մատնանշելով` համոզում մարդկանց: Բայց տվյալ աղանդի գաղափարախոսությունը եւ Աստվածաշունչը լավ իմանալով` կարելի է ցույց տալ տարբերությունները, օրինակ` Եհովայի վկաների Աստվածաշնչում 6000-ից ավելի տարբերություն կա»: Ամարյանը փաստեց, որ  բարեգործական ծրագրերի անվան տակ քայքայիչ կրոնական կառույցները զբաղվում են փողերի լվացմամբ, իսկ ցանցային մարքեթինգի 80 տոկոսը ֆինանսավորվում է աղանդների կողմից` «Վիժն», «Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ», «Մերի Քեյ»:

Ալեքսանդր Ամարյանի խոսքով` մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի իր հավատքի համար. «Դա միայն հոգեւորականների եւ եկեղեցու գործը չէ: «Կյանքի Խոսքը» 10 տարում 5000 քարոզիչ է պատրաստել»:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ