ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, June 21, 2012 23:03 - չքննարկված
(ՀԳԿ) “Հորդանան գետում կնքված” Գագիկ Շամշյանը ներկայացնում է (ՔՀԳՎ) “քաքենք հորդ գլխին վարչության” գործողությունները Հարսնաքարում:”
«Հարսնաքարի» գործով 5 անձինք ձեռնաշղթաներով տեղափոխվել են Ոստիկանության Քննչական վարչություն (ՖՈՏՈՇԱՐՔ)
eMedia.am, 21.06.2012 | Այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն տեղափոխեցին հինգ երիտասարդների:
Ինչպես news.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները ՔԳՎ տեղափոխվեցին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ երիտասարդները ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ են և կասկածվում են նշված համալիրում 4 օր առաջ խուլիգանություն կատարելու և առանձնակի դաժանությամբ ծեծ իրականացնելու մեջ: Նշված անձանց արագ հակազդման բաժնի աշխատակիցները տեղափոխում էին ձեռնաշղթաներով:
Բացի վերը նշված 5 հոգին կա ևս 2-3 ձերբակալված, և նրանց թիվը կարող է մեծանալ: Այսօր նշված անձանց ճանաչում է լինելու և նրանց կողմից ծեծի ենթարկված ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակիցների միջև:
Շամշյանը հայտնում է, որ հնարավոր է նշված անձանց այսօր արդեն մեղադրանք առաջադրվի, որից հետո քննչական մարմինը միջնորդությամբ կդիմի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք: