ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 20, 2012 15:11 - 1 քննարկում
ՈՒշադրություն. բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությամբ:
ՈՒշադրություն.
Կապված սահմանափակ տպաքանակի հետ,տեղեկացնում ենք բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությամբ:
Հայաստանում գրքի իրացման հետ կապված հարցերով կարող եք կապնվել Ավագ Հարությունյանի հետ, հետևյալ հեռախոսահամարով. (+374).091.599.754: Գիրքը կարող եք ձեռք բերել անմիջապես նրանից:
Արտերկրում գրքի իրացման հարցերով զբաղվում է «Հայկյանների Միություն» հասարակական կազմակերպությունը: Գիրքը վաճառվում է հետևյալ կայքերի միջոցով.
http://annonces.ebay.fr/myads
http://www.haykjanner.org/%d5%a3%d6%80%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9.ws
Գրքում պատմական համոզիչ փաստերով, հիմնավորապես հերքվում է այն սխալ և վտանգալից մոտեցումը, թե քրիստոնեության հաստատումից հետո հայկական պետականությունը տվել է թույլ, օտարի կամքով առաջնորդվող վասալ-արքայիկներ: Հանգամանորեն, հանրամատչելի և նորովի ներկայացվել են 340-374թթ պետություն-եկեղեցի հարաբերությունները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ ազնվականության և եկեղեցու՝ մեր պետականության կյանքում խաղացած դերին: Հենց այս համատեքստում, բացահայտվել է եկեղեցու՝ հայոց պետականության և ազգային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկած լինելու մասին դարեր շարունակ տիրապետող համոզմունքի առասպելը:
Գրքի առանցքը մեր պետականության, մեր հերոսական անցյալի աստղաբույլի երեք փառավոր ներկայացուցիչներն են՝ Արքայից արքա Արշակ Բ Մեծը, Տիկնանց տիկին Փառանձեմը, Արքայից արքա Պապը, հանիրավի անտեսված, ծրագրավորված մոռացության մատնված, ըստ արժանվույն չգնահատված և չարժևորված, եղծված ու բառի բուն իմաստով՝ անուշադրության մատնված:
Իր պատմագիտական նորույթով, մեր պատմության բազմաթիվ մութ ու վիճահարույց հարցերի նորովի լուսաբանմամբ՝ գիրքն ունի ուսուցողական-քարոզչական դերակատարություն, միաժամանակ, այն վերագնահատման փորձ է՝ ընդ որում, ընթերցողին էլ դրան տրամադրող:
1 քննարկում
vahuni7777777