Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 13, 2012 18:15 - 1 քննարկում

Պարոն Օսկանյան, ինչո՞ւ եք լռում…

Պատմեք այն, ինչ գիտեք: Մի թաքցրեք ճշմարտությունը, ժողովուրդը ցանկանում է իմանալ:
Դուք արտգործնախարար էիք, երբ Ալեքսանդր Սարգսյանը, նույն ինքը Սաշիկ Սարգսյանը, երեք հաստլիկ եղբայրներից Նուֆ-նուֆը, մի ճամպրուկ կանխիկ դոլարներով անցնելով Երևանի օդանավակայանի ստուգող ԱԱԾ-ան հավերի մոտով հայտնվեց Լոս Անջելեսում: Եկել էր Նաֆ-նաֆի և Նիֆ-նիֆի կուտակած, գողացած-լվացած փողերը Ամերիկայում ներդնելու: Նուֆ-նուֆը- հանդիպեց Լաս Վեգասի Առյուծին (չեմ ուզում այդ հեղինակավոր մարդու անունը պղծեմ այս երեք խոզուկ եղբայրների կողքին), առաջարկելով միասին կազինոներ բացել, բայց դուրս շպրտվեց դռնից: Այդ հանդիպման արդյունքը ցավալի եղավ Հայաստանի համար, քանի որ Առյուծը հասկացավ, թե դրանք իր փողերն են Նուֆ-նուֆի ճամպրուկում, գողացված երեք հաստլիկներ եղբայրների կողմից: Դրանից հետո Առյուծը դադարեցրեց «խոզ պահելը» Հայաստանում, առավել ևս, իր բարեգործական հիմնարկի կազմալուծումից մնացած 200 միլիոն դոլարը քամուն տվեց՝ հանձնելով ամերիկյան համալսարանի. ՅՈՒՍՒԷԼԷՅ-ին:
Մերժված կազինոյի փողերը մնացին Սաշիկի մոտ, անգործունյա և մեռած: Ամիսներ շարունակ նա Սան Ֆերնանդոյի բիլիարդանոցից դուրս չէր գալիս, մինչև մի քանի միլիոն դոլարով գնեց Էնսինոյի երկհարկանի տունը, շրջապատված ցանկապատով:
Մնացած 47 միլիոն դոլարով բռնվեց ոստիկանության կողմից, մեքենայի բեռնամասում դրված: Հարգելի Օսկանյան, թե դրանք ինչ փողեր էին, ԱԱԾ-ան հավերը լավ գիտեն: Թե ինչպես այդ փողերը հետ վերցվեցին ամերիկյան ոստիկանությունից և օրինակացվեցին, դա Դուք հավանաբար լսել եք, բայց ինչու եք լռում, երբ Ձեզ են մեղադրում փողերի լվացման գործով: Կարելի է կարծել, ոչ թե թատրոն է խաղացվում այլ օպերա, այն էլ «լեբլեբիջի» տարբերակով, գրված երեք հաստլիկ խոզուկների՝ Նաֆ-նաֆի, ծիծակ հոնքերով Նուֆ-նուֆի և քնած աչքերով Նիֆ-նիֆի համատեղ ջանքերով:

AKLOR



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jun 14, 2012 4:47