ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, June 11, 2012 0:36 - 1 քննարկում
Պատմությունը կրկնվում է. 2 լուսին + 2 աստղ= 4 խաչ – 1 սարդարապատ…

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը եռակողմ համագործակցության հռչակագիր են ստորագրել՝ երեք երկրների արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ավարտին,- հաղորդում է ”Ազատություն” ռադիոկայանը։
”Մենք գործողությունների ծրագիր ենք մշակում առաջիկա երեք տարիների համար”,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և ընդգծել, որ երեք երկրները կհամագործակցեն տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում։
Հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե եռակողմ համագործակցության այս ձեւաչափը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։
”Այս հռչակագիրն ընդգծում է հարևան երկրների միջև ռազմավարական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը”,- ասել է Վաշաձեն։
1 քննարկում
ARATA