ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, June 11, 2012 2:29 - 8 քննարկում
Հանճարեղ հեղինակները նույնիսկ գողության մեջ են պեդանտ:«Շանթ»-ի «Անծանոթն» ու թուրքական «Ezel»-ը, Ալիկն ու Ալին. գտիր տարբերությունը
«Շանթ»-ի «Անծանոթն» ու թուրքական «Ezel»-ը, Ալիկն ու Ալին. գտիր տարբերությունը
Արդեն մի քանի օր է` համացանցում քննարկվում է «Շանթ» հեռուստաընկերության եթերում օրերս մեկնարկած «Անծանոթը» հեռուստասերիալը, որը շատերի կարծիքով` թուրքական «Ezel» սերիալի կրկնօրինակն է: Սերիալի թե՛ հայկական, թե՛ թուրքական տարբերակի հերոսները շատ նման են իրար: Ավելին, հայկական տարբերակում սերիալի գլխավոր հերոսի անունը Ալիկ է, թուրքական տարբերակում` Ալի: Սերիալը դրվագ առ դրվագ կրկնօրիակում է թուրքական տարբերակին, ինչն էլ տպավորություն է ստեղծել, թե սերիալը կրկնօրինակում է թուրքական «Ezel» սերիալին:
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնաբանում է, որ արդեն մի քանի տարի է`միջազգային նախագծեր է գնում, և «Անծանոթը» այդ նախագծերից մեկն է, հիմքում`«Կոմս Մոնտե Քրիստոյի» միջազգային ձևաչափն է, որը նկարահանվել է նաև Թուրքիայում, բայց սերիալը թուրքական չէ:
Հարցը ոչ թե ձևաչափն է, այլ սերիալի ձևաչափի կրկնօրինակումը, որն ապացուցում է, որ մենք թեև վերջին տարիներին հայկական սերիալների շքերթ սկսեցինք, սակայն ժանրի ճգնաժամի առջև կանգնեցինք: Հասել ենք այնտեղ, որ սերիալները ոչ միայն չեն տեղայնացվում, չեն հայացվում, հարմարեցվում մեր իրականությանն ու իրողություններին, այլ բառացի հայերենի ենք վերածում թուրքական սերիալի ռուսական տարբերակը:
8 քննարկումներ
Մեսրոպ