Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, June 10, 2012 6:04 - 1 քննարկում

Պետք է համախմբվել ու դավաճաններին թույլ չտալ կրկին խաբել մեզ…

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Հարգարժան պարոններ Քիրեմիդջյանին և Սանասարյանին` իրենց կատարած ԱԶԳԱՆՊԱՍՏ գործունեության համար: Վերջին հաղորդման մեջ պարոն Ստեփանի վերլուծություններին առընչվող մի դեպք.

1991 թվականի սեպտեմբերի 23-ի երեկոյան` «Անկախության Հռչակագիրն» ընդունելուց մի քանի ժամ հետո հանդիպեցի տեքստը խմբագրողներից մեկին՝ արդեն հանգուցյալ, լուսահոգի (վերջում կբացատրեմ թե ինչո՞ւ լուսահոգի) Էդվարդ Եգորյանին: Շնորհավորեցի նրան ու հայտնեցի իմ դժգոհությունն այն մասին, որ Հայոց Ցեղասպանության մասին միտքը դժվարությամբ հիշատակվեց և տեքստում հանգրվանեց իր համար ոչ արժանի տեղում: Առանց ընդհատելու միտքս՝ ես ասացի, որ հաջորդ փասաթուղթը, որը Գերագույն Խորհուրդը պարտավոր է ընդունել պիտի լինի Օրենքը «քաղաքացիության մասին», որը պետք է անարգել հնարավորություններ տա արտասամանյան մեր քույր եղբայրներին և Արցախի բնակչությանը դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որով մենք կկարողանանք լուծել մի քանի հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ.
1. Արցախահայերը կդառնան Հայաստանի քաղաքացիներ, իսկ Հայաստանը կստանձնի նրանց անվտանգության խնդիրները ու այլևս ոչ ոք չի կարողանա մեզ մեղադրել ադրբեջանի ներքին գործերին «միջամտելու» մեջ:
2. Մեր սփյուռքահայ քույր-եղբայրները իրենց ֆինանսական միջոցներով ոտքի կկանգնեցնեն մեր երկիրը և մենք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ կհայտնվենք առաջին դիրքերում՝ տնտեսության զարգացման և սոցիալական խնդիրների լուծման տեսակետից:
3. Մենք որպես նորանկախ երկիր զգում ենք միջազգային կառավարման փորձ ունեցող և բարձրորակ դիվանագիտական կադրերի պակաս, որն արագորեն կլրացնենք աշխարհի հայտնի համալսարաններն ավարտած հայրենասեր Հայ մարդկանցով:
Անսպասելի և շշմեցուցիչ պատասխան ստացա.
-Նախ ինչո՞ւ ես կարծում, որ մեր եղեռնը առաջինն է եղել(կարծես կասկածի տակ դնելով կատարված փաստը) և հետո 2 տարի է ինչ մենք պայքարում ենք(հարգելով սիրելի կայքը, ես միտումնավոր կերպով բառացիորեն չմեջբերեցի առվամոլին բնորոշ նրա արտահայտությունը) , որ «ախպարները» գան իշխանությա՞ն:
Այդ օրը մենք միմյանցից բաժանվեցինք որպես ոխերիմ թշնամիներ ու 5 տարուց ավելի որևէ անգամ չէինք հանդիպել ու ոչ մի բանի մասին չէինք խոսել:1996 թվականի վերջերին Եգորյանի և ԼՏՊ-ի հարաբերությունները սրվեցին՝ ՀՀՇ-ի հետագա ճակատագրի հարցում… Եգորյանն իսկապես ձգտում էր փրկել այդ կուսակցությունն ու դարծնել իր անվանն ու կոչմանը վայել իսկապես Համազգային մի կառույց՝ դուրս որևէ մեկի գրպանից, այդ թվում ԼՏՊ-ի: Այդ օրերին էր, որ նա փողոցում տեսավ ինձ, իջավ մեքենայից, մոտեցավ, ներողություն խնդրեց ու խնդրեց խոսակցությունը շարունակել իր մեքենայի մեջ: Նստեցինք նրա սպիտակ «Նիվայի»մեջ ու նա սկսեց խոսել…
-Ղարաբաղյան շարժումն ինձ այնքան էր ոգևորել, որ ինքս էլ չնկատեցի թե ինչպես սկսեցի լևոնապաշտ դառնալ, ամենուրեք նրա տեսակետները պաշտպանել, որի համար ինձ վարձահատույց էին լինում լայն իշխանական լիազորություններ շնորհելով… Ես էի Հայաստանում դատախազներ ու դատավորներ նշանակում ու հանում, սակայն ինչ որ մի պահից հասկացա, որ մեջտեղից սկսեցին վերանալ ամենահայրենասեր ու ազնիվ պաշտոնյաները, որոնց ինքս էի երաշխավորել, ի վերջո հասկացա, որ ո՛չ այս ՀՀՇ-ի, ո՛չ էլ ԼՏՊ-ի ու իր շրջապատի հետ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ, Ես այն Էդիկը չեմ, որի հետ գժտվեցիր «Հռչակագրի» ընդունման օրը: Ես դա կապացուցեմ բոլորին ու նաև քեզ, կրկին խնդրում եմ ներես ինձ այն օրվա համար ու մենք այս անգամ բաժանվեցինք ոչ թե որպես թշնամիներ այլ՝ որպես բազմաթիվ հարցերում համախոհ ծանոթներ:Այդ հարաբերություններն այդպես էլ ընկերության չվերածվեցին նրա անսպասելի և տարօրինակ մահվան պատճառով…
Ինչպես տեսնում եք՝ «Համակարգված Գործողությունները» միշտ էլ ուղեկցել են մեզ, իսկ դրանք հասկանալու և բացահայտելու համար ցավալիորեն երկար, շատ երկար ժամանակ պահանջվեց, իսկ դրանց դեմն առնելու համար արդեն շատ քիչ ժամանակ ունենք: Պետք է ոչ թե գողի նման առաջինը գոռալ՝ բռնեց՜ք գողին, ինչպես հիմա դա անում է ԼՏՊ-ն ասելով թե համակարգային փոփոխություններ է պետք անել, այլ պետք է համախմբվել ու դավաճաններին թույլ չտալ կրկին խաբել մեզ, այս անգամ էլ մակերեսային ,դարձյալ ոչ հայանպաստ փոփոխություններ կատարել ու դրանք ներկայացնել որպես համակարգային: Այդ գործը պետք է անի համախմբված ժողովուրդը՝ առանց նախկին և ներկա իշխանությունների միջամտության:
SMERCH



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Роберт Гюмреци
Jun 10, 2012 12:52