Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, June 3, 2012 18:44 - 9 քննարկում

Թե ինչպես «կակոյ նիպուց» Վիոլետը խաղաց Փղի հաճաթի հետ ու վայելեց անհաջաթավորների համակրանքը… կարդացեք մինչև վերջ և կհամոզվեք:

Ծոմակի ահից, ընկեր ջան, գինի լից

Կարդացեք նաև  Վիոլետ Գրիգորյանի
Կարո՞ղ է տռել Թրումենը՝ պատի ճանճերի ներկայությամբ

Aram Says:
June 1st, 2012 at 5:20 pmԵս չեմ տեսնում արվամոլների ու լեսբուհիների երթի խիստ անհրաժեշտությունը, Վիոլետ, չեմ գտնում նաև, որ լեսբուհիները քո պաշտպանության կարիքն ունեին,ավելի շուտ, դու ունես ինքնահաստատման կարիք, այդ երթը ավելի շուտ քարոզչական և այլ նպատակներ էր հետապնդում: Խորհուրդ եմ տալիս զբաղվել հայությանը պիտանի գործունեությամբ, մանավանդ, որ դու սփյուռքահայ ես, այն էլ Իրանահայ, այսինքն Աստված քեզ հնարավորություն է տվել ապրելու Հայրենիքում, ծառայելու քո Ազգին ու Պետությանը:

«Ճշմարիտը էն է, որ մեր, ամբողջությունը (ժողովուրդը) տառապում է ծանր ու խոր բարոյական հիվանդություններով:… անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած»:

Չէ, էս Ծոմակը չի ասել մեր ազգի մասին, Թումանյանն է գրել իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում: Բայց ռուսական կրթությամբ բլոգեր Տիգրան Քոչարյանը`Փիղը, չի կարդացել. դե ռուս գրականությունը թողած` հո կակոյ նիբուծ Թումանյան չէ՞ր կարդալու: Դրա համար էլ DIY փաբը վառելու և բազմազանության երթ ու հակաերթի թեմայով որտեղ խոսի, Ծոմակի խոսքն է հա մեջբերում` նա ասել է, թե մեր ազգը հիվանդ է: Նույնն ասում էր մայիսի 27-ին «Արմնյուզի» «Բրիֆինգ» հաղորդմանը` տեսեք, տեսեք, Ծոմակն ասել ա` մեր ազգը հիվանդ ա, մենք էլ վիրավորվել ենք, ու բացատրում էր իրենց հակաերթի նպատակը` մի քանի տասնյակ հասուն ու ոչ այնքան տղամարդիկ փողոց են դուրս եկել բողոքելու մի աղջկա ասածի դեմ: Իսկ գուցե ֆաշիստի անուն ստանալու վախի՞ց էր, որ հաղորդման մեջ շրջանցեց միասեռականների թեման, թե իբր մեր հակացույցը միասեռականների դեմ չէր, այլ Ծոմակի խոսքի:

 

Ու որպեսզի ֆաշիստի անունից ազատվեն, հակաերթականները մանրամասն օպերացիա էին մշակել` օպերացիա «Կոկորդիլոս», ու հայտնի անեկդոտի հերոսի պես` փորձում էին կոկորդիլոսներն իրենց վրայից պոկել, գցել հակառակորդների վրա. Մուսոլինիից մեջբերումը ներկայացրեցին որպես Վոլտերի խոսք ու… տեսե՞ք` ֆաշիստի խոսքերին համաձայն եք: Բա որ ես էլ հիմա գրեի, թե Ծոմակն ասել ա` մեր ազգը խիարի պես էնքան ա ոտի տակ ընկել, որ փչացել ա, աղջկան կգզեիք, բայց մեր ազգին խիարի հետ համեմատողը էլի Թումանյանն ա` նույն հոդվածում:

Տիգրան Քոչարյանը ոչ միայն Թումանյան չի կարդացել, այլև առհասարակ հեռավոր պատկերացում էլ չունի այն ժողովրդի գրականության մասին, որի ազգայնական ա խաղում ու թասիբը պահում, հակառակ դեպքում կիմանար, որ գրեթե չկա էնպիսի հայ գրող, որ տարբեր հիվանդություններ վերագրած չլինի մեր ազգին ու քննադատած չլինի:

Չի կարդացել, չի կարդացել, բայց գոնե չի՞ էլ լսել Խորենացու «Ողբի» գոնե առաջին բառերը`«Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»: Չէ, ոչ ինքը, ոչ էլ հաղորդման մեջ իր կողքը նստած ազգասեր համախոհները չեն կարդացել մի քանի էջ մեր ազգի հիվանդությունների մանրամասն թվարկումն ու ախտանշանների նկարագրությունը:

Բա որ Վրթանես Փափազյանի «Ենիչերի» պատմվածքը կարդացած լինեին, վայ թե վիրավորվեին, որ հեղինակն իր բնական մահով ա կյանքից հեռացել ու ոչ թե ցեղասպանության հետևանքով: Պատմվածքում հերոսը սպանում ա իր տուն մտած ու իր կնոջը բռնաբարել ուզող թուրքին, հետո թաղում իր բակում: Որպես նորմալ քրիստոնյա էս դեպքի մասին խոստովանում ա քահանային ու ընկնում տերտերական շանտաժի ծուղակը: Տերտերը թուրքին սպանելու գաղտնիքը հրապարակելու ու իրեն վստահած ազգակից հային թուրքական իշխանությանը հանձնելու սպառնալիքներով էնքան փող ա կորզում նրանից, որ հարուստ գերդաստանը լրիվ սնանկանում ա, ու մարդը բոմժ ա դառնում: Տերտերից բողոքելու նպատակով մարդը մինչև կաթողիկոս ա հասնում, իսկ կաթողիկոսը տերտերին կանչել ա տալիս ու ջղայնանում, թե ինչի ա շորթածը մենակով վայելել ու բաժին չի տվել իրեն: Ու երբ իր փայն ստանում ա, եպիսկոպոսներին հրամայում ա` նորից իր դուռն եկած մարդուն դուրս շպրտեն կաթողիկոսարանից: Ենիչերուց ավելի շատ իրեն հալածած հարազատ եկեղեցու շանտաժի ողջ ընթացքում մարդը շարունակ նույն խոսքն ա կրկնում, թե` մեր եկեղեցում կա՞ խոստովանողի գաղտնիքը հրապարակելու կարգ, «թե կա` ես փոխում եմ ազգությունս, չկա` էլի եմ փոխում ազգությունս»:

Բա Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմը, որից ուղղակի հնարավոր չի մեջբերում անել, քանի որ ամե՛ն տողն է մեղադրանք ու նզովք մեր պատմության հայտնի ու անհայտ դեմքերին, հերոսական առասպելներին ու հասարակ ժողովրդին, քանի որ «Դարձել է ահա ժողովուրդը և՛ս,/ Իր տերերի նման, անուղի ու անդեմ…»:

Բա Պարույր Սևակը, որ իր «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» հոդվածում գրում է. «Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն», ապա` «Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա այն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև…» էլ չշարունակեմ, թե ոնց են զարգանում: Ու վերջապես` «Պետք է թշնամաբա՛ր նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք, Այսինչ ժողվուրդը դեռ միսն աղել չգիտեր…»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա…»: «Իսկ հապա մեր Այսինչը, մեր Այնինչը, մեր էսը, մեր էնը…»: Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ էսը, ո՛չ էնը, այլ պարզապես կրկնում է անուններ»,- կարծես հատուկ հակաերթականների մասին գրած տողեր:

Մեր գրականությունը, ի պատիվ հայ գրողների ու ինչպես ամեն մի արժեքավոր գրականություն, լեցուն ա նման էջերով, որոնց մեջբերելը հատորներ կլինի: Ու էս ամբողջ քննադատությունից մեր ազգը չի վնասվել ու ոչնչացել, բայց ահա մի աղջիկ ասել ա` մեր ազգը հիվանդ ա, ու ոտքի են ելել մեր առյուծ տղերքը, ուս-ուսի տվել, կապել խաչ պատերազմին, թամբել Քուռկիկ Ջալալին ու գնացել հակաերթի, որ վնասազերծեն ահռելի ոսոխին իրենց խրոխտ երգերով.

Ուս ուսի տված առյուծի նման,
Ետ բերենք հողը ՝ փառքը հայության:

Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք, հայե~ր,

Այս դժվար պահին լինենք միասին…

Դե բնականաբար նաև 100 գրամ` խիզախության համար.

Գինի լից, ընկեր ջան, գինի լից…

Եթե Ծոմակի երեք-չորս բառանի մի խոսքից էդքան տղամարդ փողոց են լցվում ու հարայ տալիս` հայե՛ր, միացե՜ք, միացե՛ք, հայեր, բա դա հիվանդության, ֆոբիայի ախտանիշ չի՞, ու եթե ազգի անունից են խոսում, ուրեմն Ծոմակը ճի՞շտ էր ասում` ազգը հիվանդ ա:

Ուրեմն, բախտ ենք բերել, որ հայոց առյուծները, ուս-ուսի տված, մենակ երգում են ու գիրք չեն կարդում, թե չէ կհամարեին, որ հայ գրականությունը վիրավորում է հայ ազգին, ու կգնային Մատենադարանը, Ազգային ու բոլոր մյուս գրադարանները… չէ, չէ, չէ,  չէին վառի, հո ֆաշիստ չե՞ն, ընդամենը իրենց սահմանադրական իրավունքով հայ պատմիչների ու գրողների դարավոր երթին հակաերթ կանեին` «գրողներին Բաքու» գոռալով:

Փղի ու շատերի ձգտումն է, որ մեր մեծերին իրենց պատկերով ու նմանությամբ ներկայացնեն. ու եթե իրանց ուզածը լիներ, մենք անհատականություն, ստեղծագործ միտք, մշակույթ չէինք ունենա, կդառնայինք գիտության ու արվեստի երթին հակաերթ անող գորշ ու անդեմ զանգված:

Այսօր ազգը վիրավորելը միայն Թուրքիայում է հանցանք, 301 հոդվածով դատում են թուրք ինքնություն վիրավորելու համար` սկսած Նոբելյան մրցանակակիր Փամուկից մինչև լրագրողներ: Եվ ահա Տիգրան Քոչարյանն ու իր ընկերները օրը ցերեկով Թուրքիա են ուզում սարքել Թումանյանով ու Չարենցով ստեղծված Հայաստանը: Բայց չէ՞ որ շատ հայեր էլ դրանից կարող են վիրավորվել, որ Թուրքիայի հենց այն օրենքն են մեր երկրում վկայակոչում, որ շարունակում է ցեղասպանության գաղափարական հիմքը:

Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքին, բա ո~նց, կողմ են, բայց չեն էլ իմանում, որ էդ օրենքը լրացումն է ցանկացած տիպի բռնություն և ատելություն հրահրող խոսք, պատկեր, նշան դատապարտող հոդվածի, որի համաձայն` «գոմիկներին Բաքու» վանկարկող իրենց հակաերթականները դատարանի առաջ կկանգնեին: Աշխարհից արդարություն են ուզում, բայց էնպես, որ մեջ ուտեն, ղրաղ ման գան:

Իհարկե, Տիգրան Քոչարյանը Ծոմակի «մեղքը» մենակ նրա էդ խոսքը չի համարում, պարզվեց` Ծոմակը նաև խոչընդոտել էր նախաքննությանը, երբ իր փաբը վառողների մասին կարծիք էր ասել: Մեռնեմ օրենքին, բա որ էդպես սահմանադրական տղա ես, էդ ինչի՞ Շարմազանովին, Արծվիկ Մինասյանին ու մյուսներին չքննադատեցիր, որ դատարանի որոշումը չեղած` կարծիքներ հայտնեցին, էն էլ` ի~նչ կարծիքներ:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասեց. «Որպես քաղաքացի ողջունում եմ այդ երիտասարդներին»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գնահատեց. «Միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ»: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը արդարացրեց. «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»: Մյուսը` Արթուր Աղաբեկյանը ոչ ավել, ոչ պակաս` հպարտացավ. «Հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ»:

Եվ մի աղջկա` տուժող կողմի կարծիք հայտնելը մեղադրող և օրենքի համար դոշ տվող Փիղը ոչ միայն կես բառով չհիշեց նախաքննությանը չվնասելու փաստարկը, այլև Արծվիկ Մինասյանի ֆաշիստական խոսքից հետո հայտարարեց` «Ես էսօր դաշնակ եմ»: Բայց երբ դաշնակցության մի շարք լիդերներ քննադատեցին հրկիզումն ու Արծվիկ Մինասյանի խոսքը, դաշնակցականը մեռավ նրա մեջ:

Բայց Ծոմակի դեմ Տիգրան Քոչարյանի պայքարը նոր չի սկսվել. ինչպես ինքը պատմեց «Կենտրոն» ալիքի «Հայկական ուրբաթ» հաղորդման մեջ, հակաերթ կազմակերպելու խասիաթ վաղուց է ունեցել ու տարիներ առաջ նույն օպերատիվությամբ Փիղը առյուծների իր բանակն հավաքել ու գնացել է կարմիր խնձոր թաղելու կանանց երթին իր սահմանադրական ոչ-ն ասելու, որտեղ էլ Ծոմակը նրան մի քանի քաղցր խոսք է ասել, ու փիղը տակ է մնացել, փիղը մուկ է դառել, ծակը մտել` սպասելով վրեժ լուծելու հարմար առիթի: Երևի տղայի հոգին շատ խորն էր խոցվել դրանից, որ նա դա չի ներել մինչև հիմա: Եվ ինչպիսի բարեբախտություն, ինչ հարմար առիթ, որ երկու երնեկ մեկ անի, համ իշխանությանը քծնի, համ անձնական մուռը հանի Ծոմակից:

Իհարկե, Տիգրան Քոչարյանը միայն սեռական ու կուսական թեմաներով չի ակտիվանում, նա «հակաերթում» էր նաև օտարալեզու դպրոցների դեմ պայքարողներին, դե որովհետև որպես իսկական հայրենասեր Հայաստանը չի պատկերացնում առանց օտար դպրոցների: Ու հետաքրքիրն էն ա, որ ինչպես ուղտի պարը կամուրջի վրա ա միշտ բռնում, Փղի սահմանադրական իրավունքից օգտվելն էլ բռնում ա միայն էն ժամանակ, երբ ուրիշներն են իրենց նույն իրավունքն արտահայտում:

Բայց չկարծեք, որ նա էս ամեն ինչն անում է, քանի որ չի հանդուրժում ուրիշներին, չէ, հակառակը, իրե՛ն չեն հանդուրժում` չգիտես ինչի: Մի բան լսել ա հանդուրժողականության մասին, բայց չգիտի` էդ ինչ ա, ինչով են ուտում: Չգիտի, որ հանդուրժողականության են կոչում մեծամասնությանը, իշխող, դոմինանտ հայացքների, դիրքորոշումների ու մշակույթների ներկայացուցիչներին, որ չճնշեն, չհալածեն փոքրամասնություններին: Հանդուրժողականության նույն փղային պատկերացումներն ունեին թուրքերը, երբ ոչնչացնում էին հայերին, քանի որ սրանք չէին հանդուրժում իրենց իշխանությունը, բարեփոխումներ, իրավունքներ էին պահանջում: Կամ էդ ո՞վ ա տեսել, որ նորմալ երկրում ֆաշիզմը հանդուրժեն:

Բայց Ֆաշիզմ բառը իրենց հարիր չեն համարում ազգին հարիր-անհարիր որոշող փղականները. ի՞նչ կապ ունի ֆաշիզմը զարմանում են: Պարզվում ա, մենակ Թումանյան ու Խորենացի, հայ գրականություն չի, որից անտեղյակ են, այլ անտեղյակ են առհասարակ ամեն ինչից:

Չգիտեն, որ ֆաշիզմը, իշխանության գալով, սկսեց միասեռականների կոտորածը «Երկար դանակների գիշեր» պերճախոս անունով օրվանից, ու դա` քաղաքական ու գաղափարախոսական էն նույն հիմնավորումներով, որ անում են իրենք` հակաերթականները:

Չգիտեն, որ ֆաշիզմը մենակ Հիտլերի բեղերով չի որոշվում, այլ նաև հանուն «առողջ» ազգի` հե՛նց միասեռականների հանդեպ վերաբերմունքով: Եվ Ումբերտո Էկոն իր «Հավերժական ֆաշիզմ» էսսեում կետ առ կետ ներկայացնելով ֆաշիզմի հատկանիշները` բացատրում է նաև դա.

«Ուռ-ֆաշիզմը իր իշխանության ձգտումը փոխադրում է սեռական ոլորտ: Սրա վրա է հիմնված առնականության պաշտամունքը (այսինքն` քամահրանք կնոջ հանդեպ և անողոք հալածանք ցանկացած ոչկոնֆորմիստական սեռական սովորությունների դեմ` ողջախոհությունից մինչև միասեռականություն)»:

Էնպես որ, եթերում գյոզերով Մուսոլինի նաղդող ու ֆաշիզմի թաքնված գովազդ անողները չեն կարող ազատվել ֆաշիստի անունից, եթե անգամ փորձեն կատակի տալ ու որպես «կայֆավատ» ներկայացնել դա, քանի որ, ինչպես նույն էսսեում է գրում Էկոն.

«Ուռ-ֆաշիզմը առայժմ մեր շուրջն է, երբեմն այն քայլում է քաղաքացիական համազգեստով: Այնքան հարմար կլիներ մեզ բոլորիս, եթե մեկը դուրս գար համաշխարհային բեմ ու ասեր. «Երազում եմ վերաբացել Օսվենցիմը, ուզում եմ, որ սև շապիկները նորից քայլեն իտալական հրապարակների շքերթներում»: Ցավոք, կյանքում այդքան լավ չի լինում: Ուռ-ֆաշիզմը կարող է ներկայանալ ամենաանմեղ ձևերով ու կերպարանքով: Մեր պարտքն է բացահայտել նրա էությունն ու ցույց տալ նրա նոր ձևերը ամեն օր աշխարհի ցանկացած կետում»:

Վիոլետ Գրիգորյան
Posted in Uncategorized | 54 Comments »

54 Responses

  1. Tsovinar Says:
    May 28th, 2012 at 8:46 pmկետ առ կետ դրել ես Վիոլետ, ապրես)))
  2. Viktoria Says:
    May 28th, 2012 at 8:54 pmShnorhakal enk ays hodvaci hamar, sireli Violet. Aysor iskapes karik ka hasarakutyan mej goyutyun unecox kam arden armatavorvac erevuyneri hamarcak u anachar meknabanutyan.Miaserakanutyunn, anshusht, goveli erevuyt che, sakayn dra shurj cavalvac verjin depkern el vkayum en mer hasarakutyan mej anaroxj mtacoxutyan masin.
  3. Վիգեն Says:
    May 28th, 2012 at 8:59 pmՀամաձայն եմ …
  4. Վան Սևան Says:
    May 28th, 2012 at 9:45 pmՎիոլետ, ազգի հիվանդություններին նոր ու ավելի վատ հիվանդություն է ավելանում, իսկ դու ասում ես` էդքան հիվանդություն որ կա այս մեկն ի՞նչ է որ… Հիմա ի՞նչ անենք, գուցե Ծոմակին ազգի առողջապահության նախարար նշանակե՞նք
  5. Zaven Says:
    May 28th, 2012 at 10:04 pmԱպրես, Վիոլետ, բայց Ծոմակի պես չապրես…
  6. Vram Says:
    May 28th, 2012 at 10:07 pmՎիոլետ ջան, ապրես, փղից լեշ ես թողել: Էդ Փիղը շատ կասկածելի երևույթ է, իսկական պրովոկատոր է: Եթե ուզում ես իմանաս ԿԳԲ-ն ում դեմ է պայքարում իմացի դրա կարծիքը:
  7. Սևակ Says:
    May 28th, 2012 at 10:15 pmՇնորհակալություն սրտաբուխ հոդվածի համար, Վիոլետ ջան: Տեղը տեղին, պորտատեղադրական լավ աշխատանք էր :)Համ էլ փիղը պետք ա հրաժարվի «փղից». ինքը պետք ա մամոնտ դառնա:) )) Սկզբում էին մամոնտները :) Իսկ հետո էկան գրանտակեր, այլասերված փղերը :D Որպես իսկական պահպանողական, «փիղը» պետք ա ընտրի «մամոնտի» ուղին` մերժելով փղականը, որն այլասերեց մամոնտներին :D
  8. Ծովակ Says:
    May 28th, 2012 at 11:04 pmՍրտաբուխ հոդված, պահապան “սրբեր”
    Կետ առ կետ դրած անհեթեթ մտքեր:
  9. Mephistopheles Says:
    May 29th, 2012 at 12:37 ampeace
  10. Aram Says:
    May 29th, 2012 at 12:59 amսիրելի նեոբոլշևիկուհի, չես՞ ուզում այսպիսի մի փայլուն դեմագոգիկ հոդված էլ գրել Սևակի մասին: Սևակը մի տող ունի՝ Ձեր ցավը տանեմ, ձիեր: Իսկը քո գծով է:
  11. Հասմիկ Says:
    May 29th, 2012 at 1:06 amՏիկին Գրիգորյան , Դուք կլինի գոնե մեկ անգամ չփորձեք ամեն ինչ խեղաթյուրել ,թե Դուք միայն դա է , որ կարողանում եք անել???????????ասեմ Ձեզ ,որ անգամ շատ գրագետ շարադրելով Ձեր հոդվածը մեկ է չէք կարողացել խուսափել ակնհայտ ֆարսերրից , մեկ էլ սովորեք լակոնիկ ձևակերպել Ձեր մտքերը , դա էլ կրթվածության շատ բարձր մակարդակի մասին է խոսում, մարդ ինչքան երկար է գրում , այնքան զուրկ է տրամաբանությունից և անկարող իր ասելիքը ձևակերպել
  12. Serge Says:
    May 29th, 2012 at 1:36 amվիոլետ, ինչքան ուրախ եմ որ մեր հիվանդ ազգի մեջ քեզ նման առողջ և առողջություն տարածող մարդիկ կան: Շնորհակալ եմ որ իմ մտքերը որ ես չէի կարող շարադրել էսպէս գեղեցիկ ներկայացրել ես: Էլ չեմ ասում հոդվաղի գրական ոճը որ ինչպէս քո բոլոր գործերը մեծ հաճույք են կարդալ: Ապրէս
  13. Կարեն Says:
    May 29th, 2012 at 1:51 amԲանակում որ ծառայում էի մի տղա կար` մականունը Փիղ էր: Այնպես չէ, որ շատ ջանավար էր, պարզապես շատ դուխով էր ու երբ իրեն նոր էին “մալադո” բերել` հպարտորեն դիմակայում էր բոլոր ճնշումներին, ռեժիմով ծեծ էին տալիս` միեւնույն է չէր կոտրվում: Ու էդպես էլ չաստ նայողները նրան Փիղ կնքեցին: Ու թեեւ այդ անունը նրան դրեցին ի նշան հարրգանքի, նա միեւնույն է անընդհատ սաստում էր նրանց, ով իրեն այդպես էր անվանում, թե` “Ես մարդ եմ, Տղա եմ, ոչ թե փիղ”… Բայց երբ մեկն ինքն է իրեն նման անվամբ կնքուն (չգիտեմ էլ` գոնե ծառայել է այդ բլոգեր “փիղը” բանակում)` դա արդեն մի այլ` շատ, շատ ավելի վատ բարդույթնի մասին է խոսում, քան նրանք, որոնց մասին այստեղ գրել է Վիոլետը: Այս “փիղը”, որ շատ փող ունենա` հաստատ մեեեծ ջիփ կառնի` սեփական նույն բարդույթի շրջանակներում: Նման բարդույթ ունեցողների տղամարդկային հայտնի հատկանիշի մասիին էլ չխոսեմ` գիտեք…
  14. Վարուժան Says:
    May 29th, 2012 at 2:10 amԻնձ ընդհանրապես հետաքրքիր չեն Ձեր` Վիոլետ ու Փղի հարաբերությունները, ինչ ունեք չունեք իրար հետ, առավել ևս թքած Ծոմակի ու էդ փաբի ու դրա հետ կապված պատմության վրա: Ուղղակի մի հարց ունեմ էլի, խելոք մտքեր եք արտահայտում, լավ տեղն եք դնում, բա եթե էդքան խելոք եք, ի՞նչ գործ ունեք Շանթի անորակ կոմերցիոն նախագծերում, մեկը մյուսին խանգարում ա, Ձեզ էլ աչքից գցում, ոնց որ իմ աչքից… այ դրա համար էլ Ձեզ չեմ հարգում, զուտ նրա համար, որ ունենալով խելք ու միտք, դուք ամբողջ օրը երևում եք նորմալ մարդկանց մոտ անորակություն համարվող էդ էժանագին ալիքի համանման շոուներում… ուրիշ Ձեր դեմ բան չունեմ… հասկանում եմ, որ ընդհանրապես կապված չէր ասածս թեմայի հետ, կներեք դրա համար, բայց պետք է արտահայտնվեի…
  15. karen hakobian Says:
    May 29th, 2012 at 2:22 ambravo!
  16. emperor86 Says:
    May 29th, 2012 at 2:32 amՔննադատողները,հոգեպես տառապողներն են. Գ. Նժդեհ…………Վիլոետ քեզա վերաբերվում
  17. Tiko Says:
    May 29th, 2012 at 3:01 amBRAVO, BRAVO, BRAVO, հիմա փղիկը երևի հոգեխանգարմունքի մեջ ա…
  18. Բայանդուր Says:
    May 29th, 2012 at 3:06 amՈռ-դուրստվանք, Վիոլետ` ազգի հիվանդության նոր բացիլի կողմից …
  19. Ani Says:
    May 29th, 2012 at 8:14 amԻնչպես գրել էր ՖԲ-ի օգտատերերից մեկը.
    «Հայաստանում հոմոֆոբիա ամենևին չկա, սակայն կա արդյունավետ պայքար հոմոֆոբիայի դեմ»:
    Հարց. չհոգնեցի՞ք:)))
  20. Սերգեյ Դանիելյան Says:
    May 29th, 2012 at 9:04 amՀամածայն էմ գրեթե ամեն խոսքի հետ: Միայն կասեմ որ ռուսսական կրդությունը ոչ թերություն է ոչ էլ առավելություն: Հայկական կռդությամբ ավելի տգետ ու անհանդուռժողական մարդութ եմ ճանաչում: Շնորհակալ եմ գրագետ ու հիմնաոր հոդվածի համար: Էս կեխտոտ կմորը դեռ շատա ջուր տանելու: Ավախ..
  21. Գեղամ Says:
    May 29th, 2012 at 9:54 amԿասեք իմանամ ինչ կապ ուներ Թումանյանը, Սևակը ու մեր մյուս մեծերը ինչ որ Ծոմակի հետ ում անունը հայտնի է դարձել լայն հասարակությանը պայթունից հետո: Թումանյանը իրավունք ուներ քննադատելու, բայց Ծոմակը, խնդալսա գալիս: Քո կարծիքով ճիշտա որ ինչ որ մի -ի տեր(կապ չունի թե ինչ բառա)իրա բառը տրաքացնելուց հետո սկսի աջ ու ձախ քֆրտել:
  22. Հովո Says:
    May 29th, 2012 at 10:16 amՇնորհակալություն հոդվածի համար, շատ տեղին էր: Էդ ակցիայի մասնակիցներից մեծ մասին, որ հարցնես ինչի համար ես պայքարում նույնիսկ չի կարա ձևակերպի, իսկ մի մասն էլ մի նախադասություն կարան արտասանեն, ինչքան լսել եմ նրանց մեկնաբանությունը, հասկացել եմ, որ ոչ մի բանից տեղյակ չեն բնազդաբար գնում և մի բան գոռում են:
  23. Anita Says:
    May 29th, 2012 at 10:42 amBravo! verj el Phgikin ban chem asi, arden amen ban lsec ir masin))))
  24. Անի Says:
    May 29th, 2012 at 12:20 pmՀարգելի Վիոլետ, ափսոս է ձեր ինտելեկտը ծախսել այդպիսի մարտնչող տգետների վրա։ Սա նման է թնդանոթով ճանճ սպանելուն։ Բայց ավելի լավ է կրակեք, հետաքրքրությամբ եմ միշտ կարդում ձեր հոդվածները, թեկուզ իրենց փղի տեղ դրած ճանճերի մասին լինեն։
  25. Մանվել Says:
    May 29th, 2012 at 12:33 pmԿեցցես, Վիոլետ։ Լավ էր։
    Իսկ “հակաերթը” նախորոք և փութաջանորեն կազմակերպված էր…
    Վարուժանին էլ կասեմ, որ միայն Հ1–ի ֆանատը կարող է Շանթի հետաքրքիր երաժշտական հաղորդումների մասին այդպես արտահայտվել։
  26. Ani Says:
    May 29th, 2012 at 12:46 pmԻնչպես հասկացել եմ ձեր մոտ սովորություն է այս կամ այն գրողի պոչից բռնել ինչ-որ միտք սաղացնելու համար, բայց չեք կարծում, որ դրանով փոքրացնում եք ձեզ,քանի որ արդեն պատկառելի տարիք ունեք եւ գրող հրապարակախոս եք, ուրեմն մարդիկ պիտի ձեր խոսքին արժեք տան ոչ թե Թումանյանի ու Փափազյանի ինչ- որ ժամանակ հնչեցրած մտքին, հատկապես որ այդ մտքերը բոլորովին այլ առումներով են օգտագործված:
    Ի դեպ, Թումանյանը ժամանակին էս դեպքի մասին էլ է գրել «Մի կաթիլ մեղրը», չեղած տեղը պրոբլեմ սարքեցիք, լաւ է մի երկու հոգի համաժողովների կգնան Եւրոպա, հետո Էյֆելյան աշտարակի մոտ կնկարվեն,Ֆբ կդնեն, կգրեն թե ինչ որ կարեւոր ժողովի են գնացել, մինչդեռ ինչ-որ ամորոշ հաւաքի գնացած կլինեն ու սենց լո-լո-լո-լոներ:
  27. Ashot Says:
    May 29th, 2012 at 12:54 pmTumanyane ete ban a asel azgi masin, apa uner dra liarjeq iravunqe,,,inch kakoy nibut comaki het hamematakanner en stex,,Tumanyann a asel, ay vor comakn aser kgzgzeyiq,,,iharke kgzgzeyinq, vortev da ov a vor amboxch azgi masin tents ban asi..yev endhanrapes.. comaka..en banits aretsiq arden es temanerov
  28. Սեդա Says:
    May 29th, 2012 at 3:59 pmսպառիչ պատասխան բոլոր փղապաշտ մասսաներին… բայց ոնց էլ չեք ալարել էսքան մեծ ուշադրության եք արժանացրել էտ դատարկությանը
  29. Վարուժան Says:
    May 29th, 2012 at 5:18 pmՄանվել ջան, նույն անմակարդակություն էլ էդ Հ1-ն ու Արմենիան են, երեք ալիք, որոնց փակելու դեպքում հայ ազգի դեգրադացման գործընթացը գոնե կդանդաղի, եթե ոչ կկանգնի)) այնպես որ ես Հ1-ի ֆանատ չեմ)))
  30. LIli Says:
    May 29th, 2012 at 7:47 pmԴուք հրաշքներ եք գործում նաև` պոեզիայում…
  31. LIli Says:
    May 29th, 2012 at 7:49 pmԻսկ այդ անձնավորությունը,որին ճանաչում եմ վիրտուալ միջավայրից,շատ վախկոտ է,ինչպես նապաստակը:
  32. MG Says:
    May 29th, 2012 at 7:57 pm21,26,27 և մյուսներ. ով է որոշում, ով իրավունք ունի խոսել ազգի մասին: Եթե դուք ձեզ հետապնդված եք զգում, ահաբեկված, ստորացած,եթե տրորում են ձեր արժանապատվությունը, սպառնում են ձեր կյանքին, ոչնչացնում են ձեր ունեցվածքը, ինչը կարծում եմ, մեծ դժվարություններով է ստեղծվել, ինչ կասեիք դուք? Ծոմակի խոսքը բոլորին չի ուղղված: Ինչ եք ընկել աջկա հետևից? Նա արվեստով է զբաղվում, տարբեր հասարակական շարժումների է մասնակցում, ում է վնաս տվել? Եթե էդքան պատվախնդիր եք, էս ժողովրդին “համբալ” ասող պատգամավոր կա, դուխներդ չի հերիքում զայրանաք? Թե անպաշտպան աղջկան քարկոծելը անշառ բան է:
  33. Արեգ Says:
    May 29th, 2012 at 8:18 pmԱմենինչ ճիշտ է իհարկե։ Ես ունեմ կասկած որ բոլոր այդ հոմոֆոբների մեծամասնթությունը իրականում ինքները իրենց ներսում համասեռականներ են։ Ու այդ ակնհայտ ներքին կոնֆլիկտը և շփոթությունը բերում է այդպիսի թշնամական վերաբերմունքի դեպի բոլոր բաց համասեռականները։ Իմ կարծիքով իրենք ժամանակի հետ կմեծանան, կխելոքանան և կհանդարտվեն։Մենակ մի հարց․ ինչու՞ եք Տիգրան Քոչարյանին այդքան ՊՌ անում։
  34. Սուրեն Says:
    May 29th, 2012 at 8:28 pmՎիոլեդ, շատ հրաշալի ու կարեվոր բան եք գրել, եվ ֆինալն էլ մեխեց.“Չգիտեն, որ ֆաշիզմը մենակ Հիտլերի բեղերով չի որոշվում, այլ նաև հանուն «առողջ» ազգի` հե՛նց միասեռականների հանդեպ վերաբերմունքով: Եվ Ումբերտո Էկոն իր «Հավերժական ֆաշիզմ» էսսեում կետ առ կետ ներկայացնելով ֆաշիզմի հատկանիշները` բացատրում է նաև դա.«Ուռ-ֆաշիզմը իր իշխանության ձգտումը փոխադրում է սեռական ոլորտ: Սրա վրա է հիմնված առնականության պաշտամունքը (այսինքն` քամահրանք կնոջ հանդեպ և անողոք հալածանք ցանկացած ոչկոնֆորմիստական սեռական սովորությունների դեմ` ողջախոհությունից մինչև միասեռականություն)»:Էնպես որ, եթերում գյոզերով Մուսոլինի նաղդող ու ֆաշիզմի թաքնված գովազդ անողները չեն կարող ազատվել ֆաշիստի անունից, եթե անգամ փորձեն կատակի տալ ու որպես «կայֆավատ» ներկայացնել դա, քանի որ, ինչպես նույն էսսեում է գրում Էկոն.

    «Ուռ-ֆաշիզմը առայժմ մեր շուրջն է, երբեմն այն քայլում է քաղաքացիական համազգեստով: Այնքան հարմար կլիներ մեզ բոլորիս, եթե մեկը դուրս գար համաշխարհային բեմ ու ասեր. «Երազում եմ վերաբացել Օսվենցիմը, ուզում եմ, որ սև շապիկները նորից քայլեն իտալական հրապարակների շքերթներում»: Ցավոք, կյանքում այդքան լավ չի լինում: Ուռ-ֆաշիզմը կարող է ներկայանալ ամենաանմեղ ձևերով ու կերպարանքով: Մեր պարտքն է բացահայտել նրա էությունն ու ցույց տալ նրա նոր ձևերը ամեն օր աշխարհի ցանկացած կետում»:

  35. Հայուհի Says:
    May 30th, 2012 at 10:22 amՏ-ն Վիոլետ, չեք կարծում, որ համասեռամոլությունը ֆաշիզմից վատ չարիք է ազգիս համար? եթե մարդը ֆաշիստի նման պայքարում է իրեն ներսից քայքայող քաղցկեղի դեմ, ապա նմանատիպ ֆաշիզմը ուղղված է մարդու առողջ ապագաին- լավ բանը չի կարող ֆաշիզմ ծնել:
  36. Մլեհ Իշխան – Լիբանան Says:
    May 30th, 2012 at 10:58 amԷրիկ-կնիկ օ՜ն, առա՜ջ, ի պաշտպանութիւն հայոց գ7-երի ու բ…երի:
  37. Մլեհ Իշխան Says:
    May 30th, 2012 at 11:35 amԻմ կարծիքով, ծոմակները դեռ նուազ վնասակար են, քան Թումանեան ու Չարենց վկայակոչող այս տէր և տիկինը: Վերջիներս` “Համշխարհային ազգ”-իս կարդացած քյարթու “Ինտելիգենտները”, Օտարին ծախու հանած են իրենց հոգիները, ինչն աւելի մեծ վտանգ կը ներկայացնէ Հայաստանի համար, քան հայազգի բոլոր այլասերուածները միասին վերցուցած. նեռարեալ GALAS-ի (Gay & Lesbian Armenian Society) դրօշի տակ բուծուող ախբար գ7-երն ու էգանմանները:
  38. Վահրամ Says:
    May 30th, 2012 at 12:00 pmՎիոլետ,
    Բավական հանգամանալից ներկայացրած եք հարցը: Ակամա կփորձեի ինչ-որ արանքներ գտնել, որպեսզի չհավատամ Ձեզ, սակայն չստացվեց: Խոնարհվում եմ Ձեր մտքի առջև:
    Իսկ Տիգրանին չեմկ արծեում պիտ հակազգային պիտակ տալ, պարզապես պիտ հանդուրժել կարողանաայդմարդը և նա հասարակութեանը ավելի պիտանի պիտ ըլլա:
  39. Kari Says:
    May 30th, 2012 at 4:02 pmTIKIN VIOLET DZER GRARUMNEROV U HAYACQNEROV INCHI EQ GCUM PARSKAHAYERI ANUN@. ETE EVROPAKAN APRELADZEVN ER DZEZ HACHELI GNAYIQ ENTEX EV MI PORCEQ ARANC AYNEL AYLANDAKVAC BARQER@ DARCNEL AVELI AYLANDAK.
  40. MG Says:
    May 31st, 2012 at 12:16 am37-ին: Երևի “ինտելիգենտ” բառը ամբղջ կյանքումդ չակերտների մեջ ես գրել: Տեր և տիկին Վահանն ու Վիոլետը դասակարգային պայքար են մղում մարտնչող տգիտության դեմ: Իմ սերնդակիցներն են, անչափ հպարտ եմ իրենցով: Հայաստանում մնացած վերջին մոհիկաններից են: Էնքան ներողամիտ են, որ թույլ են տալիս ձեր ամբախ-զամբախ մտավարժանքները իրենց բլոգներում գրեք:
  41. Arsen Says:
    May 31st, 2012 at 12:45 pmՄի պահ ինձ թվաց, թե կարդում եմ 6-րդ դասարանում սովորող աշակերտուհու շարադրություն ամառային արձակուրդի ընթացքում ուսումնասիրած գրականության վերաբերյալ:
    Ինձ հետաքրքիր կլինի մի քանի տարի անց կարդալ Ձեր նմանատիպ հոդվածը պեդոֆիլների, զոոֆիլների և այլ սեռական փոքրամասնություն կազմողների վերաբերյալ: Կարծում եմ, որ երկար սպասել չեք տա:
  42. Վազգեն Says:
    May 31st, 2012 at 1:24 pmԻրականում Քուչի պացաններին «գաղափարական»՝ ֆաշիստական «հայրենասիրությամբ» օժտելու գործընթացն ու փղիկի որակի պրոպագանդված դատարկություններով «քաշ»-ի տպավորություն ստեղծելը պատահական չի:
    Իշխանությունը զավթած չինովնիկների (սրանց մեջ ես կներառեյի այն բոլոր պետական ու կուսակցական հանրահայտ այրերին) բանդայի հարկավոր է անխուսափելի բողոքի դրսևորումները շեղել երրորդական խնդիրների վրա, ընդ որում ինչքան բարձր են բղավում ու օգտագործում մասսայական լրատվության միջոցները, այնքան էֆեկտն ավելանում է:
  43. Tiko Says:
    May 31st, 2012 at 5:26 pmԵռակի <>-ից հետո որոշել էի էլ չգրել…բայց կարդացի մեր որոշ հայրենակիցների մտքեր, ու էլի չդիմացա…չէ, Թումանյանը չէ, ով ուզում ա ասած լինի, ես միանում եմ էդ մտքին…ազգ կոչվածն իրոք հիվանդ ա, ու տառապում ա դանդաղ սպանող հիվանդությամբ, չգիտեմ, ինչ անուն ուզում եք տվեք էդ հիվանդությանը` ուղեղի ժանտախտ կամ քրոնիկ տգիտախտ, միևնույնն ա, դրանից բան չի փոխվում…ամենացավալին էն ա, որ գրողների մեջ կան չակերտավոր և ոչ այնքան չակերտավոր ինտելիգենտներ, որոնք չգիտես թե մարմնի որ հատվածով են մտածում… Թումանյանը կարա ասի, Պողոսը չէ, Փարաջանովով մի արդարացրեք, Վիոլետ դու սենց նենց…ժանգոտած անբուժելի բթություն…ցավալի ա, որ էսքան ժամանակ ոչ ոքի խոսքի մեջ չկարդացի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ բառը, որովհետև մեր “արիական ազգային” մտածելակերպի մեջ չի տեղավորվում պետականության գաղափարը: 100ավոր տարիներ չենք ունեցել պետականություն, նորմալ ա, ու էդ նրանից, որ մեր գեղի կամ քուչի մակարդակի “ազգայինից” էն կողմ չենք անցել: 17-րդ դարից սկսած աղաչել պաղատել ենք էդ այլասերված եվրոպացիներին ու ռսներին /Իսրայել Օրուց սկսած մինչև Խրիմյան Հայրիկ ու մինչև հիմա/, որ գան մեզ փրկեն էս բարբարոս թուրքերից ու պարսիկներից, հիմա ինչ որ Եվրոպայի փչացածություն ենք մեջբերում: Էդքան վատն էր եդ Եվրոպան, սոված ծծկեր հորթի պես չնայեիք Էդ Եվրոպայի կողմն ու անթաքույց հարիֆությամբ չսպասեիք փրկության, ՏՂԱՄԱՐԴ լինեիք ու զենք վերցնեիք, ազատագրեիք ձեր երկիրը, որի 10 տոկոսից էլ քիչն ա մնացել, այ ճիշտ նենց, ոնց որ արին գոմիկ ու ղզիկ ֆրանսիացիներն ու անգլիացիները…վատ ա, որ /արիական/ ազգովի նույն ծծկեր հորթի անմեղ հայացքով էլի սպասում ու ուրախանում ենք, երբ էդ այլասերված եվրոպոյիդները մի երկու կոպեկ ողորմություն են չռփում վրեքս…երբ որևիցե եվրոպական երկիր իր սենատում բարցրացնում ա ցեղասպանության հարցը, էլի /արիական/ ազգովի մեզ շպրտում ենք փողոցներն ու նույն հորթի անմեղ հայացքով հիանում, գոռում-ճվում, նորածնի անունը դնում ինչ որ այլասերված ֆրանսիայի փչացած պրեզիդենտի ազգանունով /բա չե որ ձեր մեռկեքով սարկոզին էլ ա փչացած, պսակվավ ինչ-որ պոռնոէրոտիկ ծտի հետ էտ տարիքում/, բա մեր գյոզալական հայ երեխեքն ինչ կսովորեն դրանից? չէ, հաստատ ինչ-որ բան փչացել ա ու չի աշխատում…ինքնահռչակ ֆաշիստներին պաշտպանողներն են իրավունքից խոսում, ու ասում ով ինչ իրավունք ունի կամ չունի… կանգնեք հայելու առաջ ու նայեք ձեզ ու մտածեք մի բանի մասին… թե խի եք էդքան հորթ, որ եվրոպացիքի տված ողորմությունները մայրական կաթի պես ընդունում եք, ու խի չեք էդքան դուխով ու աշխատասեր ժողովուրդ, որ հայացքներդ էդ փչացացներից կտրեք ու ձեր հարցերը ձեզնով լուծեք, խոսքը ձեր տնական հարցերի ու բնական կարիքների մասին չի, ԱՅԼ` ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ…պատասխան` որովհետև հիվանդ ազգ ենք, ու մինչև չբուժվենք մեզ սպանող աբիժնիկահոգեբանական հիվանդություններից, մինչև չհասկանանք, որ նւոյնասեռականն էլ կարա լինի ՊԵՏՈՒԹՅԱՆ լիիրավ քաղաքացի, եզդին էլ, քուրդն էլ, մալականն էլ, ու նրանցից յուրաքանչյուրը կարա ունենա իր ներդրումը պետության զարգացման գործին, այլ ոչ թե հալածվի ինչ որ անգրակիսագրագետ թուլեքի կողմից /որոնց նմաններն այ իրոք չարիք են ՊԵՏՈՒԹՅԱՆ համար ու ՇՏԱՊ ԼԻԿԲԵԶ-ի կարիք ունեն/ այ էդ ժամանակ կսկսենք մեր հարցերն ինքներս լուծել` չսպասելով որ էդ “փչացածները” մեզ օգնեն… ՀԳ…Մի հատ հարց` ԹՈՂ ՁԵՆ ՀԱՆԻ ՆԱ, ՈՎ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՍԵԼ Ա, ՈՐ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Ա ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՐՏԵԶԻ ՄԵՋ, ՉԻ ՀԱՄԱԿՎԵԼ ԷԴ ՀՈՐԹԻ ԱՆՄԵՂ ՈՒ ՀՊԱՐՏ ԺՊԻՏՈՎ ՈՒ ՎՐԴՈՎՎԵԼ Ա ԹԷ ԽԻ ՔԱՐՏԵԶՈՎ ԱՍԻԱ ՉԵՆՔ ՈՒ ԽԻ ՉԵՆ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԽԱՂՈՒՄ ԱՍԻԱԿԱՆ ԳԱՎԱԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ??? ՋՈԳԻՔ???
    ՀԳ 2… Վիոլետին էլ հանգիստ թողեք, հաստատ էդքան չկաք !!!!!!!!!!!
  44. Օվսաննա Հովսեփյան Says:
    May 31st, 2012 at 9:51 pmայ այս կտորը հատկապես “սպանեց”…“Ու էս ամբողջ քննադատությունից մեր ազգը չի վնասվել ու ոչնչացել, բայց ահա մի աղջիկ ասել ա` մեր ազգը հիվանդ ա, ու ոտքի են ելել մեր առյուծ տղերքը, ուս-ուսի տվել, կապել խաչ պատերազմին, թամբել Քուռկիկ Ջալալին ու գնացել հակաերթի, որ վնասազերծեն ահռելի ոսոխին իրենց խրոխտ երգերով”…հիանալի հոդված էր, ահավոր տեղին ու դիպուկ
  45. garry Says:
    June 1st, 2012 at 9:39 amՀոդվածը տեղին և դիպուկ էր ջրիկ ուղեղների համար:(((
  46. Zaven Says:
    June 1st, 2012 at 11:12 am43-ին
    Ծոմակի ահից, ընկեր ջան դե խմիր, անուշ լինի…
  47. Մարի Says:
    June 1st, 2012 at 4:39 pmՏափակ, թոյլ եւ անիմաստ «վերլուծում»:
  48. Ani Says:
    June 1st, 2012 at 5:05 pmԵս սովորել եմ մի ֆակուլտետում, որտեղ 4 տարի լսում էի, որ միասեռականներին չպետք է պիտակավորել, պետք է պաշտպանել նրանց իրավունքները: Միևնույն ժամանակ անընդհատ մեջբերվում էր, որ թմրամոլության, ՁԻԱՀ-ի տարածման համար մեկ խոցելի խումբ են համարվում միասեռականները /նաև մարմնավաճառները/: Այսինքն դուք` դրանց իրավունքները պաշտպանողները, աջակցում եք թմրամոլության տարածմանը? Գոնե թաքնված լինելու դեպքում դրանց ավելացման տեմպը ցածր է լինում, հետևաբար և անդառնալի հետևանքներն են քիչ լինում:
    Նաև կուզեի նշել, որ հոդվածագրի տաղանդը չէ /նույնիսկ տհաճ էր կարդալը/, որ այսքան շատ կարծիքներ եղան, այլ թեմայի ակտուալությունը:
  49. Aram Says:
    June 1st, 2012 at 5:20 pmԵս չեմ տեսնում արվամոլների ու լեսբուհիների երթի խիստ անհրաժեշտությունը, Վիոլետ, չեմ գտնում նաև, որ լեսբուհիները քո պաշտպանության կարիքն ունեին,ավելի շուտ, դու ունես ինքնահաստատման կարիք, այդ երթը ավելի շուտ քարոզչական և այլ նպատակներ էր հետապնդում: Խորհուրդ եմ տալիս զբաղվել հայությանը պիտանի գործունեությամբ, մանավանդ, որ դու սփյուռքահայ ես, այն էլ Իրանահայ, այսինքն Աստված քեզ հնարավորություն է տվել ապրելու Հայրենիքում, ծառայելու քո Ազգին ու Պետությանը:
  50. Armen Says:
    June 1st, 2012 at 8:25 pmՀիմա ի՞նչ, ուզում էք ասել որ Ծոմակին ու Թումանյանին ազգը պիտի դիտարկի նույն հարթության մեջ: Կամ եթե Սևակը ասել է, ուրեմն Ծոմակն էլ դրա իրավունքը վաստակել է ու կարա ասի՞: Ես չգիտեմ, ով ում դեմ ինչ ցույցա արել, բայց դնել մի հարթության մեջ նման մարդկանց ու դրա հիման վրա թեզ զարգացնել, առնվազն թեթևամտություն է:
  51. Tiko Says:
    June 2nd, 2012 at 5:21 pmՑավոք սրտի հայկական կրթական մակարդակն էլ ա հիվանդ /պլյուս մեկ հիվանդ -Ani` տառապում է կրթախտով/: 4 տարվա “բարձրագույն կրթությունը” չի սովորացրել, որ թմրամոլության համար ամենաառաջնային խթանը սխալ ընտանեկան դաստիարակությունն ու անմակարդակ կրթությունն են և մեղմ ասած սխալ շրջապատի ուղեղի լվացման արդյունք կամքից թույլ մարդկանց դեպքում /բացահայտ վառ օրինակ նման զանգվածի էն օրվա երթի ժամանակ իրանց հետևները “հայրենացիրական” երգերով ճղող թայֆեն/: Մեր թաղում կային երկու ԲԱՌԻԳ, ու մանկությունս ու պատանեկությունս անցել ա դրանց ու իրանց կլիենտների անդուր դեմքերը տենալով, հերիք չի չտարվեցի դրանով, մի բան էլ հասկացա էք ամեն ինչի բոլոր նողկալի կողմերն ու իմ համար երևույթը ֆիքսվեց որպես, էլի մեղմ ասած ԶԶՎԵԼԻ /շնորհիվ ընտանիքիս կողմից ստացված դաստիարակության/: Բարեբախտաբար ոստիկանությանը հաջողվեց տարածքը մաքրել երկուսից էլ:Ցավոք չեն սովորացրել “ԲՈՒՀ”-ում տարբերել բարոյականությունն ու մարմնավաճառությունը իրարից, ու չեն ասել, որ ՁԻԱՀ-ից խուսափելու համար գոյություն ունեն պահպանակներ, մշտական սեռական զուգընկերներ ու էլի շատ նորմալ ձևեր…Իսկ Ծերեթելու պուտանկեքի ու Կոմայգու տրանսերի հետևից վազողները /ի միջիայլոց բոլորն ել ցերեկները հետերո ու պսակված կնիկ երեխեքով/ ՁԻԱՀ-ով վարակվելու և դրա տարածման գլխավոր թիրախային խմբերն են…Նորից` կրթության ու դաստիարակության պակասից բխող երևույթ /թիրախային խմբի վառ օրինակ լիքը կաստւմ շալվար գալուստուկով պաշտոնյաներ ու էլի են օրվա երթի ժամանակ իրանց ճղող թայֆեն` թաքնված տաղանդներ/…Մի խոսքով գրանցեք “Կրթախտ”` կոչ անելով առողջապահության նախարարությանը լինել հետևողական:
  52. Մ. Says:
    June 2nd, 2012 at 5:30 pmԲոլոր նրանք ովքեր իրենց համարում են հիվանդ ազգի մի մասնիկ, ապա հիվանդ են հենց իրենք. հետևապես հեռու մնացեք առողջ դատողներից, որ չվարակեք
  53. Tiko Says:
    June 2nd, 2012 at 6:07 pmՀԱ, Արմեն, բոլորս էլ ունենք ու վաստակել ենք իրավունք ունենալ ազատություն ազատ խոսքի, ազատ ապրելու ու ընդհանրապես ԱԶԱՏՈՒԹՅԱՆ: Սկսած Նալբանդյանից, ով “առաջին բառն ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ էր գոռացել” ծնվելուց հետո, վերջացրած Ձեր կողմից հիշատակված Թումանյանով ու Սևակով: Թումանյանն իր “Անուշով”, “Մարո”-ով, Սաքոներով ու Նեսոներով պայքարում էր միջնադարից ժառանգություն մնացած ու մինչև հիմա դոմնինանտ ադաթական ու տոհմատիրական զանգվածային բթության ու տգիտության դեմ: Նույնն էին անում Նար-դոսն ու Շիրվանզադեն, Րաֆֆին ու էլի շատ ուրիշներ: Նպատակը դուրս գալ միջնադարյան խավարից, ապրել ժամանակակից կյանքով ու զարգացումով, որտեղ հարգվում ա մարդն իրա զգացմունքներով ու ազատ ընտրության իրավունքով: Խոսքի, Ձայնի ու ազատուտթան Իրավունք ունեն ԲՈԼՈՐՆ անխտիր, մենակ միջնադարում էր որ խոսք կարող էին ասել ազնվականները կամ նրանց կողմից ընտրյալները, քվեարկել ընտրություններին կամ տարբեր հարցեր որոշելու համար` նույնպես նրանք, իսկ մյուս մահկանացուները համբալի պես պետք ա ապրեին, ծառայեին իրենց տերերին ու մեռնեին անհիշատակ… Ինչի զոհ դառավ ի վերջո Սևակը??? Բռնապետության, որտեղ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԿԱՐ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ…ու հենց ԱԶԱՏ խոսելու համար էլ վերացրին Սևակին, ԱԶԱՏ ստեղծագործելու համար վերացրին Մինասին ու էլի շատ շատերին, որ մեկն ասեմ??? Ու նույն Սևակը պայքարում էր ազատ խոսքի համար ու գավառամտության դեմ ոչ թէ ամեն ինչի հիմքում դնելով իր սեփական անձն ու շահերը, այլ մեր, բոլորիս ու համամարդկային ցավն էր ոռնացնում տգիտության դեմ…ու ԷԼԻ ԱՅՈ, ԱՅՈ ՈՒ ԱՅՈ, Սևակն ու Թումանյանը մեզ ժառանգել են էտ ազատությունն ու ազատ խոսքի իրավունքը…Ինձ, Ձեզ, Վիոլետին, Ծոմակին ու բոլորին…


9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Jun 3, 2012 19:12