ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, June 3, 2012 22:43 - 4 քննարկում

Բա պատմում էիք «Սարդարապատի Ճակատամարտում» կերտեցիք Հայաստանի անկախությունը: Ձեր սուտասան հերն ենք անիծել…

1918թ. այս օրը Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվեց Բաթումի պայմանագիրը. (պատմություն)

 1918թ. այս օրը Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվեց Բաթումի պայմանագիրը

1918թ. այս օրը Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվեց Բաթումի պայմանագիրը: Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանիհամար։

1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվել էին Բաթումում։
Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը, բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։

Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալեքսանդր Խատիսյանը: Կնքված պայմանագրով՝ հայ-թուրքական սահմանագիծն այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։

Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։

ՀՀ-ին մնում էր ընդամենը 12 հազար քառակուսի կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազար քառակուսի կմ տարածք։



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ohan
Jun 4, 2012 10:00