ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 2, 2012 2:04 - չքննարկված
Ո՞վ է Թևան Պողոսյանը, ում համար Ռաֆֆի Հավահանիսյանը պատրաստ է «ինքնահրկիզվել»: Ի՞նչ հանձնարարական է ստացել և ումի՞ց…
10:36 2 Հուն, 2012
Այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ ընտրվելու է կուսակցության նոր վարչության կազմը, գնահատական է տրվելու մայիսի 6-ին կայացած Աժ ընտրություններին, նաև որոշվելու է, թե «Ժառանգությունն» ինչ կազմով է գնալու Աժ: Ինչպես հայտնի է, «ժառանգությունը» նոր խորհրդարանում ստացել է պատգամավորական 5 տեղ: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին 5 համարներն են` Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը: «Ժառանգության» այս երեք անդամները, երեկվա դրությամբ, ԿԸՀ-ից դեռ չէին վերցրել իրենց մանդատները: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, մանդատները վերցրել են հենց մայիսի 30-ին: Այսինքն, նրանք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացնի, չնայած, ըստ հավաստի տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է Քոքոբելյանին ու Արզումանյանին համոզել` հրաժարվել մանդատներից: «Մենք տեղեկացրել էինք, որ Հովհաննիսյանի առջև խնդիր է դրված` խորհրդարան անցկացնել կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարին` Թևան Պողոսյանին: «Ազատ դեմոկրատներից» մերժում ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է Զարուհի Փոստանջյանին համոզել, որ մանդատից հրաժարվի: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվել է: Ենթադրվում է, որ այսօրվա համագումարում ինքնաբացարկի դիմում կներկայացնի ինքը` Ր. Հովհաննիսյանը, և կհայտարարվի, որ նա առաջադրվելու է 2013 թվականի նախագահի թեկնածու»,- եզրափակել է «Հայկական ժամանակ» թերթը: