ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, May 31, 2012 13:11 - 12 քննարկում
ՀՌԱԿ-ը թքելով Հայաստանի կառավարության երեսին, անցավ ընդհատակ…
«Սույն հաղորդագրությամբ հանրությանը տեղեկացնում ենք, որ ի աջակցություն ՀՌԱԿ երկարամյա ատենապետ Հարություն Առաքելյանի և զերծ մնալով ՀՌԱԿ-Արմենական ՌԱԿ միաձուլման տրագիկոմեդիա հիշեցնող քաղաքական բեմականացումից, անցած ամիսներին կուսակցության շարքերը լքել են ՀՌԱԿ հիմնական կառույցները, հետևաբար ՀՌԱԿ-ը այսօր գործող կառույցներ չունի Երևանի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում:
Զերծ մնալով հետագա խարդավանքներից` իրենց համակիրների հետ միասին ՀՌԱԿ շարքերը լքել են Հանրապետական վարչության անդամներ, առանձին ակումբների և հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են` Սամվել Մինասյանը՝ ՀՌԱԿ փոխատենապետ, Արարատի մարզային կառույցի ղեկավար, Ստեփանավանի կառույցի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը, Վարդենիսի շրջանակի ատենապետ Դավիթ Դավթյանը, ՀՌԱԿ փոխատենապետներ` Արևիկ Օրբելյանը, Վանո Գրիգորյանը, Շիրակի մարզային կառույցի ղեկավար Նորիկ Գրիգորյանը, Կապանի շրջանակի ատենապետ Նորայր Հարությունյանը, Սևանի շրջանակի ատենապետ Նորայր Խալաֆյանը, Վանաձորի շրջանակի ատենապետ Հովհաննես Ասչյանը, Գավառի կառույցի ղեկավար Խաչատուր Մխիկյանը, Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Սարիս Ավետիսյանը, ՀՌԱԿ Երիտասարդական «Արմենակ Եկարյան» ակումբի ատենապետ, ՀՌԱԿ փոխատենապետ Բաբկեն Հարությունյանը, ՀՌԱԿ Կարգապահական ատյանի անդամները՝ նախագահ Ռուզաննա Խաչատրյան, ՀՌԱԿ Վերստուգիչ հանձնաժողովի անդամները՝ նախագահ Սահակ Անդրեասյան, Հանրապետական վարչության անդամներ՝ Լևոն Եսայանը, Գուրգեն Փորսուղյանը, Արմեն Բաղդասարյանը, Արթուր Գևորգյանը, Գագիկ Վարդանյանը, Վազգեն Նավասարդյանը, բազմաթիվ շարքային կուսակցականներ:
ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը հրավիրում ենք վերը նշվածին, որ համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի, կուսակցությունները ամեն մարզում պետք է ունենան 200 կուսակցական, հետևաբար, այսօր գործող ՀՌԱԿ-ը իրավական տեսակետից չի կարող միավորվել, վերակազմակերպվել և այլ գործողություններ իրականացնել:
Ինչ վերաբերվում է Հարություն Առաքելյանի գտնվելու վայրի մասին մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանություններին, տեղեկացնում ենք, որ նա գտնվում է Ստրասբուրգում, որտեղ հաստատելով հարաբերություններ եվրոպական բազմաթիվ հակակոռուպցիոն հանձնաժողովների հետ՝ շարունակում է իր ուսումնասիրությունները «Նաիրիտ» գործարանի թնջուկի առնչությամբ»:
ՀՌԱԿ լրատվական ծառայություն Երևան, 31 մայիսի 2012
12 քննարկումներ
Noro