Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 28, 2012 1:42 - 1 քննարկում

Մի վախեցե’ք հայեր, Սերժի հերթական տրյուկն է: Վերջին պահին կհայտնվի ու կասի. «Բա էս ճաշակով շուկան կքանդե՞ն, մենք շուկայական երկիր ենք սարքում, դուք քանդում ե՞ք»: Ձյուն գա խորամանկ գլխիդ հա՜…

Անցել են սեւ գործի. կորցնում ենք Փակ շուկան

 

Անցել են սեւ գործի. կորցնում ենք Փակ շուկան00:45 – 28.05.2012

Այս պահին մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում սկզբնամասում գտնվող Փակ շուկայի տարածքում ընթանում են քանդման աշխատանքներ:

Շաբաթներ առաջ քաղաքային իշխանությունները թեեւ խոստացան, որ շենքն կմնա անխաթար, սակայն գիշերվա կեսին շինարարական կազմակերխպությունը՝ կիրակի օրով, իր  սեւ գործն է սկսել:

Սոցիալական ցանցերում արդեն ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը հայտարարություն է տարածել, որ մայիսի մայիսի 28-ին՝ ժամը 12-ին, բողոքի ակցիա կանցկացնեն Փակ շուկայի տարածքում՝ ի պաշտպանություն պատմամշակութային կոթողի:

Քիչ առաջ yerkir.am-ը տեղեկացավ, որ շինության քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Տարածքում են գտնվում տասնյակ ակտիվիստներ: Տարածք է այցելել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

Ակտիվիստների պնդմամբ՝ իրենք դիմել են նաեւ ոստիկանությանը, սակայն ոչ մի իրավապահ այդպես էլ չի ներկայացել կանչի վայր:

Sevak



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ Չ.
May 29, 2012 18:23