ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, May 25, 2012 4:29 - 1 քննարկում
Браво! Господин Царукян. Народ Вас не забудет никогда. Народ с Вами. Առաջ! Բառգավաճ! (ՀՀԿ-ն ընկավ իր սարքած ծուղակը ).
19:37 – 24.05.2012
«Ես պատրաստ եմ ունենալ կորուստներ»,- այսօր հայտարարության ձեւով ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Փորձենք հասկանալ, թե ինչ կորուստների մասին է խոսքը: Ժողովրդավարական երկրում քաղաքական գործիչը կարող է կորցնել սոսկ հեղինակություն, այն էլ` վատ աշխատանքի արդյունքում: Իր հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը փաստել է այլ բանի մասին: Նա ակնարկել է, որ կորուստներ հնարավոր են միայն ժողովրդի կողքին կանգնելու դեպքում, այսինքն` ժողովրդին կոալիցիայից գերադասելու դեպքում: ԲՀԿ առաջնորդը հասկացնում է` երկիրը ժողովրդավարական չէ եւ, միայնակ կառավարություն կազմելու հնարավորություն ունեցող կուսակցության կողքին կանգնելով, մտադիր չէ դառնալ հակաժողովրդավարականության բաժնետեր:
Ըստ իս` կարիք չկա Գագիկ Ծառուկյանի հայտարարության ամեն տողի մեջ փնտրել տողատակ, բայց այս դեպքում հնարավոր է, որ «ես պատրաստ եմ ունենալ կորուստներ» ձեւակերպումը կարեւորելով, Գագիկ Ծառուկյանը պարզորեն հասկացրել է, թե ինչ է ուզում ասել: Նա խոսում է ինքնազոհաբերման հնարավորության մասին: Հնարավոր է, որ նրա բերանով մեկ ուրիշն է խոսում: Հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է խաղից դուրս գալ` ԲՀԿ-ի հեղինակությունը փրկելու համար:
Վարդան Օսկանյանը դերասանություն չէր անում` ՀՀԿ-ին քննադատելով: Հիմա նրա հետ է ամբողջ ԲՀԿ-ն: Ըստ ամենայնի` Գագիկ Ծառուկյանը պիտի փորձի ազատվել ԲՀԿ-ի գործարար հեղինակություններից` միայնակ կրելով կուսակցության ֆինանսավորման գործը: ԲՀԿ-ն գնում է զուտ քաղաքական կուսակցություն դառնալու ճանապարհով: Գնում է հանուն այն բանի, որ առանց Ծառուկյանի էլ ԲՀԿ-ն մնա կուսակցություն: Որովհետեւ, եթե ինքը պատրաստ է կրել կորուստներ, այդ կորուստները չպետք է տարածվեն կուսակցության վրա: Գագիկ Ծառուկյանը գործարար է եւ հայտարարում է, որ «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»: Դժվար է ասել` ԲՀԿ-ն երկա՞ր է մտածել այս մասին, սակայն փաստ է, որ որոշ տրամադրություններ կային:
ՀՀԿ-ն ընկավ իր սարքած ծուղակը: Նա կարծում էր, որ ԲՀԿ-ն այսպես թե այնպես կմնա կոալիցիայում, իսկ ինքը ԱԺ-ում կունենա մի մեծամասնություն, որը ծիծաղելի վիճակում կդնի ԲՀԿ-ին, այսինքն` կստիպի մտածել, որ մտնելու դեպքում շահում է, չմտնելու դեպքում ՀՀԿ-ին վատություն չի անելու: Հիմա արդեն պարզ է, որ ՀՀԿ-ն, մեծամասնություն վերցնելով, ԲՀԿ-ի քմահաճույքներին պատրաստ չէր: Հիմա չկա մի մեղադրանք, որ, ՀՀԿ-ից բացի, մեկ ուրիշին վերաբերվի: Նույնիսկ ՕԵԿ-ը ցանկացած մեղադրանքից դուրս կմնա, քանի որ այդ կուսակցությունն այլեւս ընկալելի չէ: Ինչպես ասում են` մարդ կալարի այդ կուսակցությանը ներկայացնել մահացու մեղադրանքներ, որոնք ավելի սազական են ՀՀԿ-ին:
Փաստն այն է, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը որոշակիորեն կանխատեսելի է դարձնում երկրի քաղաքական ապագան: Գալիս է կուսակցություն, որը ՀՀԿ-ի փոխարեն լուծում է, ասենք, արտագաղթը կանգնեցնելու խնդիրը, արտագաղթը կանգնեցնելը, մենք գիտենք, ՀՀԿ-ին ձեռնտու չէ (վարչապետի ականջը կանչի): ԲՀԿ-ն, մի խոսքով, այսօր հայտ ներկայացրեց բոլոր առումներով երկրի գլխավոր կուսակցություն դառնալ, եթե, իհարկե, ՀՀԿ-ն արդեն` որպես միանձնյա կուսակցություն, արագորեն չկողմնորոշվի եւ չորոշի ԲՀԿ-ն հիմնահատակ ոչնչացնել: Սրա դեմն առնելու համար է, որ ԲՀԿ-ն պիտի ԱԺ մտցնի միայն քաղաքական գործիչների եւ ոչ մի գործարարի:
Սեյրան ՀԱՆՈՅԱՆ
1 քննարկում
Ակսել Վարդանյան