ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, May 23, 2012 23:33 - 1 քննարկում
Սա վերջն է՛ վերջին սերիայի…
Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը երեկ համաձայնության են եկել
«Հայկական ժամանակը» գրում է. Այսօր երեկոյան, ժամը 20-ին նախատեսված է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը: Այսօր տրվելու են բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք պետք է հնչեին դեռ անցյալ հինգշաբթի:
Երեկ թերթի թղթակիցը փորձել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել` հնարավո՞ր է` նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հրդեհի պատճառով գործադիրի նիստը չկայանա: «Ոչ, անկախ ամեն ինչից, նիստը կայանալու է, եթե, իհարկե, որևէ արտառոց բան տեղի չունենա»,- հայտնել է Թադևոսյանը: Մինչ այդ երեկ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերջնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու շուրջ:
Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը մասնակցել է վերջինիս խնամին` Հովիկ Աբրահամյանը, որն, ինչպես արդեն տեղեկացրել է թերթը, դառնալու է նոր ձևավորված խորհրդարանի նախագահը: Այն փաստաթուղթը, որը կստորագրվի Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» միջև, ունենալու է մեկ հիմնական առանցք` առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական այս երեք ուժերը սատարելու են Սերժ Սարրգսյանին: Ծառուկյանը փորձում էր հասնել այն բանին, որ Սարգսյանը գոնե վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխի: Սարգսյանը, սակայն, անդրդվելի է մնացել: Գոնե մինչև նախագահական ընտրությունները, ըստ լավատեղյակ աղբյուրների, այդ պաշտոնի ղեկը մնալու է Տիգրան Սարգսյանի ձեռքին: Վարչապետի փոփոխություն հնարավոր է միայն նախագահական ընտրություններից հետո, եթե, իհարկե, այդ ժամանակ ՀՀԿ-ի ղեկավարին հաջողվի «հաղթել»:
1 քննարկում
Վարդան