Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, May 20, 2012 4:40 - չքննարկված
Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
Վարչապետի պատիժը
ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
23/11/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել եւ ընթացք է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումին՝ քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումներն ուսումնասիրելու եւ հայտարարությունների համաձայն քրեական գործ հարուցելու մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Հարություն Առաքելյանը հայտարարություն էր տարածել, որտեղ վարչապետին եւ նրա եղբորը մեղադրել էր «Նաիրիտ»-ից 31 միլիոն ԱՄՆ դոլար հափշտակության մեջ: Առաքելյանն իր հայտարարության մեջ մանրամասն ուսումնասիրել եւ փաստեր էր ներկայացրել այդ հափշտակության վերաբերյալ: Երեկ դատախազությունը նյութերը՝ վարչապետի դիմումը, բաց նամակն ու նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հարություն Առաքելյանի անունից ստացված ֆաքսն ուղարկել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Թե ինչ ելք կունենան վարչապետի անվան շուրջ բարձրացված այս աղմուկն ու բացահայտումները՝ կերեւա առաջիկայում: