ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, May 20, 2012 19:50 - 1 քննարկում

Անքն­նե­լի մեկ այլ գործ

Օ­րերս շատ է խոս­վում այն մա­սին, որ ՀՅԴ­ ան­դամ­նե­րը կապ ու­նեն մա­յի­սի 8-ին մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի կող­մից DIY ա­կում­բի պայ­թեց­ման գոր­ծի հետ: Այս մա­սին ա­սել է ա­կում­բի տնօ­րեն Ծո­մա­կը՝ Ա. Օ­գա­նե­զո­վան, ով այդ հա­մոզ­մանն է ե­կել նաեւ այն բա­նից հե­տո, երբ ոս­տի­կա­նութ­յան ձեր­բա­կալ­ած ե­րի­տա­սարդ­­նե­րից մե­կի՝ Ա­րա­մեի հա­մար սահ­ման­ված 1 մլն դ­րամ գրա­­վը վճա­րել են ՀՅԴ­ ան­դամ­ներ Արծ­վիկ Մի­նաս­յա­նը եւ Հրայր Կա­րա­պետ­յա­նը: Արծ­վիկ Մի­նաս­յանն էլ իր հայ­տա­րա­րութ­յունն ա­րեց: Կտես­նենք՝ քննութ­յան վեր­ջում ինչ կա­սեն ի­րա­վա­պահ­նե­րը: Մենք, սա­կայն, մի փաս­տի կանդ­րա­դառ­նանք:

Վիո­լետ Գրի­գոր­յա­նը, ով, ա­սում են, թե բա­նաս­տեղ­ծու­հի է, եւ ում չգի­տես ին­չու պտտեց­նում են բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րով չգի­տես ինչ ար­ժա­նի­քի հա­մար, ա­կում­բի դեպ­քի ա­ռի­թով ա­սել էր. «Այդ դեպ­քում թող գնան Փա­րա­ջա­նո­վի տուն թան­գա­րա­նը պայ­թեց­նեն, ո­րով­հե­տեւ Փա­րա­ջա­նո­վը նույն­պես հա­մա­սե­ռա­մոլ է­ր»:

Պա­հո՜, ին­չու՞ է նա հաս­տա­տում, որ ա­կում­բը ա՛յդ ­պատ­ճա­ռով է պայ­թեց­վել: Այն դեպ­քում, երբ ա­կում­բի տնօ­րե­նը պնդում է, որ ա­կում­բը հա­մա­սե­ռա­կան­նե­րի ա­կումբ չի ե­ղել…

Ի դեպ, «բա­նաս­տեղ­ծու­հին» (չա­կեր­տնե­րով եմ գր­­ում, քան­զի ինձ հա­մար բա­նաս­տեղ­ծութ­յու­նը բո­լո­րո­վին այլ ար­ժեք է) նաեւ հա­վե­­լել է, որ «պե­տութ­յու­նը պար­տա­վոր է իր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ա­պա­հո­վել նոր­մալ, բնա­կա­նոն կյանք»:

Նախ՝ յու­րա­քանչ­յուր ոք, թե­կուզ եւ «բա­նաս­տեղ­ծու­հի­նե­րը», պար­տա­վոր են բա­ռի հարգն ի­մա­նա­լու, ա­ռա­վե­լեւս՝ ան­տե­ղի զու­գա­հեռ­ներ չանց­կաց­նե­լու եւ ա­սե­լու ոչ թե այն, ինչն ըն­դուն­ված է բո­լո­րի կող­մից, այլ՝ ճշմար­տութ­յու­նը: Բայց դե, կար­ծում եմ, նա ժա­մա­նակ չու­նի Փա­րա­ջա­նո­վի ու­սում­նա­սի­րու­թյան (խորհր­դա­յին պրո­պա­գան­դա­յից դուրս) վրա վատ­­նե­լու… Սա էլ թող­նենք մի կողմ:

Իսկ ընդ­հան­րա­պես մի բան է ճիշտ՝ որ պե­տութ­յու­նը պար­տա­վոր է իր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ա­­պա­հո­վել նոր­մալ, բնա­կա­նոն կյանք: Բայց չգի­տես ին­չու «քա­ղա­քա­ցի» ա­սե­լով հաս­կա­նում են մի­այն հա­մա­սե­ռա­մոլ­նե­րին: Իսկ երբ այս փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը ե­րե­ւան­յան կո­մայ­գին զավ­թել են ու ա­վան­դա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող մարդ­կանց, բա­ռիս բուն ի­մաս­տով, դուրս շպրտել այն­տե­ղից, բան ա­սող չկա: Ի՜նչ­ է, ոչ հա­մա­սե­ռա­մո­լը ի­րա­վունք­ներ չու­նի՞: Մար­դը սո­ցիա­լա­կան վատ պայ­ման­նե­րից ել­նե­լով ինք­նահր­կիզ­վում, ինք­նաս­պան­վում է, հե՜չ, խո­սա­ցող չկա, մի հա­մա­սե­ռա­մո­լի շե­ղա­կի աչ­քով ես նա­յում, հա­րայ-հրոց են գցում:

«Լու­սանցք»-ը կո­մայ­գու խնդ­­րին անդ­րա­դար­ձել էր, հոդ­վա­ծա­շա­րը ու­ղար­կել պատ­կան մար­մին­նե­րին, ո­րոնք գրութ­յամբ հա­վաս­տել էին, թե խնդի­րը քն­­նար­կման փու­լում է: Ա­սել ենք, չենք կաս­կա­ծում: Թե ինչ­պես ու ինչ կար­գի քննար­կում­ներ են, պարզ չէ, բայց փաստ է, որ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը դեռ օգտ­վում են՝ խախ­տե­լով մե­ծա­մաս­նութ­յուն­նե­րի ի­րա­վունք­նե­րը…

Ա­նի Մա­րութ­յան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գարիկ
May 22, 2012 13:12