ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, May 20, 2012 19:50 - 1 քննարկում
Անքննելի մեկ այլ գործ
Օրերս շատ է խոսվում այն մասին, որ ՀՅԴ անդամները կապ ունեն մայիսի 8-ին մի խումբ երիտասարդների կողմից DIY ակումբի պայթեցման գործի հետ: Այս մասին ասել է ակումբի տնօրեն Ծոմակը՝ Ա. Օգանեզովան, ով այդ համոզմանն է եկել նաեւ այն բանից հետո, երբ ոստիկանության ձերբակալած երիտասարդներից մեկի՝ Արամեի համար սահմանված 1 մլն դրամ գրավը վճարել են ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանը եւ Հրայր Կարապետյանը: Արծվիկ Մինասյանն էլ իր հայտարարությունն արեց: Կտեսնենք՝ քննության վերջում ինչ կասեն իրավապահները: Մենք, սակայն, մի փաստի կանդրադառնանք:
Վիոլետ Գրիգորյանը, ով, ասում են, թե բանաստեղծուհի է, եւ ում չգիտես ինչու պտտեցնում են բոլոր հեռուստաալիքներով չգիտես ինչ արժանիքի համար, ակումբի դեպքի առիթով ասել էր. «Այդ դեպքում թող գնան Փարաջանովի տուն թանգարանը պայթեցնեն, որովհետեւ Փարաջանովը նույնպես համասեռամոլ էր»:
Պահո՜, ինչու՞ է նա հաստատում, որ ակումբը ա՛յդ պատճառով է պայթեցվել: Այն դեպքում, երբ ակումբի տնօրենը պնդում է, որ ակումբը համասեռականների ակումբ չի եղել…
Ի դեպ, «բանաստեղծուհին» (չակերտներով եմ գրում, քանզի ինձ համար բանաստեղծությունը բոլորովին այլ արժեք է) նաեւ հավելել է, որ «պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել նորմալ, բնականոն կյանք»:
Նախ՝ յուրաքանչյուր ոք, թեկուզ եւ «բանաստեղծուհիները», պարտավոր են բառի հարգն իմանալու, առավելեւս՝ անտեղի զուգահեռներ չանցկացնելու եւ ասելու ոչ թե այն, ինչն ընդունված է բոլորի կողմից, այլ՝ ճշմարտությունը: Բայց դե, կարծում եմ, նա ժամանակ չունի Փարաջանովի ուսումնասիրության (խորհրդային պրոպագանդայից դուրս) վրա վատնելու… Սա էլ թողնենք մի կողմ:
Իսկ ընդհանրապես մի բան է ճիշտ՝ որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել նորմալ, բնականոն կյանք: Բայց չգիտես ինչու «քաղաքացի» ասելով հասկանում են միայն համասեռամոլներին: Իսկ երբ այս փոքրամասնությունները երեւանյան կոմայգին զավթել են ու ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց, բառիս բուն իմաստով, դուրս շպրտել այնտեղից, բան ասող չկա: Ի՜նչ է, ոչ համասեռամոլը իրավունքներ չունի՞: Մարդը սոցիալական վատ պայմաններից ելնելով ինքնահրկիզվում, ինքնասպանվում է, հե՜չ, խոսացող չկա, մի համասեռամոլի շեղակի աչքով ես նայում, հարայ-հրոց են գցում:
«Լուսանցք»-ը կոմայգու խնդրին անդրադարձել էր, հոդվածաշարը ուղարկել պատկան մարմիններին, որոնք գրությամբ հավաստել էին, թե խնդիրը քննարկման փուլում է: Ասել ենք, չենք կասկածում: Թե ինչպես ու ինչ կարգի քննարկումներ են, պարզ չէ, բայց փաստ է, որ փոքրամասնությունները դեռ օգտվում են՝ խախտելով մեծամասնությունների իրավունքները…
Անի Մարության
1 քննարկում
Գարիկ