ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, May 18, 2012 4:30 - 1 քննարկում
Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
Չեմ կարող «ֆաշիստանալ», քանի որ քրիսոտնյա եմ
Էդուարդ Շարմազանով
Իմ վաղեմի բարեկամ Ծովինար Նազարյանին
Ծովինար ջան, ծանոթացա հրապարակային արձագանքիդ իմ դիրքորոշման վերաբերյալ: Խորապես ափսոսում եմ, որ քո լայնախոհությունն էլ է տեղի տվել եւ ոմանց նման թյուրիմացության մեջ ես հայտնվել:
Ծովինար ջան, իրավացի ես, ես չեմ կարող “ֆաշիստանալ”, քանի որ քրիսոտնյա եմ: Այս դեպքում անտեղի է ֆաշիզմին հղում անելը, քանի որ իմ կարծիքը, որը կա ու կմնա նույնը այս հարցի վերաբերյալ, բխում է իմ քրիստոնեական սկզբունքներից:
Իսկ քրիստոնեությունը հանդուրժողականության գագաթնակետն է, Արարիչն անսահման սեր է եւ այդ սերը հավասարապես բաշխում է բոլորին` անկախ նրանից շնացող են մարդիկ, թե հավատացյալ:
Ուզում եմ հավատալ, որ տարիներն իմ բարեկամի արժեհամակարգը չեն սասանել եւ եթե դեռ հավատարիմ ես քրիստոնեական արժեքներին, որոնք այնքան համամարդկային են, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Աստվածաշունչ կարդալ:
“Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից” /Առակ. 24:24/. Սողոմոնի իմաստությունն այնքան տեղին է ասված:
Հատուկ քեզ համար մի քանի հիշեցում Աստվածաշնչից.
Հին Կտակարան
… Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է /Ղևտ. 18:22/։
… Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն (Ղևտ. 20:13)։
Նոր Կտակարան
Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։
Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը /Հռոմ. 1:25-27/։
Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ… Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն /Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21/։
Աստված բոլորիս պահապան
Էդուարդ Շարմազանով
1 քննարկում
Tamar Grigoryan