ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, May 17, 2012 19:12 - 19 քննարկում
Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
Submitted on 2012/05/17 at 2:52 am
Հարգարժան Պարոն Քիրամիջյան և ԼույսԱշխարհի խմբագրություն
Ձեզ եմ հղում իմ անգոհունակությունը ձեր կայքի նկատմամբ և տեղեկացնում իմ մտահոգությունների մասին :
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է մի տեսանյութ որտեղ մի ոմն Արմենակ Աբարահամյան անունով անձնավորություն խոսում է «Կարմիր բերետների« անունից :Ես լինելով սովետական առաջին կարմիր բերետավորներից մեկը (краповый берет) և քաջ տեղյակ լինելով նաև պաշտպանական ուժերին և նրանց ձևավորմանը Հայաստանում, ուզում եմ ձեզ տեղյակ պահել : Այս մարդը խաբեբա է և ավանտյուրիստ : Կարմիր բերետն առաջինը կրել են ներքին ուժերի զորքերը 1978 ին, որը հիմք է դրվել գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Սիդորովի կողմից : Այն կրում են միայն ներքին գործերի հատուկ ստորաբաժանումները, որոնք պատրաստված են նաև մասսայական անկարգությունների կանխարգելման և մասսայական միջոցառումների ժամանակ անվտանգության պահպանման համար : Կարմիր բերետի գույնը ընտրված է այնպիսի կարմիր (краповый) , որպիսի հոգեբանական ազդեցություն ունենա մասսայի վրա :Ինչպես նաև, որպիսի զինվորները մասսայի մեջ հեշտ կառավարելի լինեն , քանի որ մասսայի մեջ վերից միայն կարմիր (краповый) գույնն է լավ երեվում : Հայկական նորաստեղծ բանակում , ոչ առաջ, ոչ հետո չեն եղել վիշապի նկարով կարմիր բերետ, սա սուտ է և խաբեբայություն է : Հատկապես, երբ տեսանյութում ցույց են տալիս ՆԳՆ հատուկ զորքերին, ստելով, թե այն հիմնվել է այս խաբեբայի կողմից :
Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ այս մարդը բացել է նաև Հայաստանի պետություն : Սակայն իմ ցասումը ես պետք է թափեմ ձեր կայքի գլխին, որովհետեվ տեսել եմ Արմենակ Աբրահամյանը ձեր կայքի միջոցով Հայաստանի պետության քարոզչություն է անում : Հայտարարություններ անում և զբաղվում իր շուլլերությամբ : Ես զարմանում եմ, ինչպես եք թողնում որ ձեր կայքից ամեն մի ավանտյուրիստ զբաղվի խաբեբայությամբ : Ջարմանում եմ, որ լինելով այդքան իմաստուն ու վերլուծող , դուք միամիտ եք գտնվել այս մարդուն ամբիոն տալով : Բայց միգուց է դուք միտումնավոր եք այդ արել և Արմենակ Աբրահամյանի հետ զվաղվում եք նույն ավանտյուրիզմով : Ձեզ զգուշացնում եմ զերծ մնալ այսպիսի գործունեությունից : Պահանջում եմ ձեզանից բացատրություններ :
Հարգանքներով` Վլադիմիր Կարայան, Սովետական միության ներքին գործերի հատուկ ուժերի սպա (ВВ ВС МВД СССР)
19 քննարկումներ
ANI