ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, May 16, 2012 2:07 - չքննարկված

Դավիթ Ամալյան.- Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները:

Հուսով եմ՝ կլինի ընկերություն ու չեն լինի կուսակցություններ. Դավիթ Ամալյան

Հուսով եմ՝ կլինի ընկերություն ու չեն լինի կուսակցություններ. Դավիթ Ամալյան

16 Մայիսի 2012 – 12:14
«Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները, դրան գումարած ազգայինը, իսկ երրորդն՝ ավելորդ է»,- այսօր ասուլսի ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։
Նրա խոսքերով, նախընտրական համերգին մասկանցելն ու գումար աշխատելը նույնն է, ինչ տպարանում ինչ-որ կուսակցության բուկլետ տպելը:Խոսելով այն մասին, որ Հանրապետության հրապարակում փուչիկների հետ կապված հայտնի միջադեպից հետո համերգը շարունակվեց և Լեյլա Սարիբեկյանը երգեց, երգիչն արձագանքեց. «Իհարկե դեպքը տհաճ էր, ողբերգական, պետք է պանիկան վերացնող հայտարարություն անեին, ապա նոր Լեյլան երգեր: Իհարկե սխալ էր, երբ ասեցին, որ ոչինչ չի եղել: Պետք է ասեին եղել է, բայց, փառք Աստծո, զոհ չկա, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և մենք էլ շարունակում ենք համերգը: Այդ ժամանակ մեկը պետք է երգեր ու այդ դժվար գործն իր վրա վերցրեց Լեյլան»։

Մայիսի 20-ին կամերային երաժշտության տանը կայանալու է Դավիթ Ամալյանի 6-րդ մենահամերգը: Երգիչն ասաց, որ այս համերգը տարբերվելու է մյուս համերգներից: Լինելու է նոր ֆորմատ, կատարումներն ընթանալու են դաշնամուրի նվագակցությամբ. «Դաշնամուրի նվագակցությամբ կարծես հանդիսատեսին պարզ ճակատով ես ներկայանում` երգ, մեղեդի և խոսք: Երաժշտական ճոխություններ չեն լինելու։ Տեսահոլովակները երգը շեղող հատկություն ունեն, իսկ համերգային կատարմամբ այն տեղ է հասնում»:

Երգչի խոսքերով` ինքը միշտ դժվարացել է խորագիր ընտրել, ուստի համերգն ուղղակի կոչվելու է «մենահամերգ». «Հնչելու են 23-24 երգ, որոնցից 2-3-ը նոր են: Համերգը տևելու է մինչև 2 ժամ, տոմսի արժեքը 3000 դրամ է: Հուսով եմ չեմ ձանձրացնի»:

Նա ասաց, որ իր համերգներին սովորաբար գալիս են այն մարդիկ, ովքեր ցանկանում են երաժշտությունն ու խոսքը համաչափ ունկնդրել. «Մեր հանդիսատեսը երկրպագու չէ, ընկեներ են, իսկ երկրպագու բառը բնորոշ է միայն շոու բիզնեսին, նույնիսկ անծանոթներ են ընկեր: Հուսով եմ՝ մի օր այսպիսի ընկերներով կհամախմբվենք ու կլինի ընկերություն ու չեն լինի կուսակցություններ»։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ