ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, May 16, 2012 2:04 - չքննարկված

Ես դեմ եմ հանրային տեսարանների ցուցադրմանն ու համասեռամոլների պրոպագանդմանը:

Պարզապես ուշադրություն են շեղում. փորձագետը DIY ակումբի պայթեցման մասին

Պարզապես ուշադրություն են շեղում. փորձագետը DIY ակումբի պայթեցման մասին

16 Մայիսի 2012 – 13:21
Փորձագետը նշեց, որ DIY ակումբի պայթեցմանն այդքան սուր վերաբերել պետք չի:
«Ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների հարցը սկսեց բորբոքվել խորհրդարանական ընտրույթուններից երկու օր անց, ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների հարցը սկսեց բարձրացվել Մաշտոցի պուրակում արձանագրված հաղթանակից մեկ շաբաց անց, ինչո՞ւ է փորձ արվում DIY ակումբի պայթեցումը կապել Շուշիի ազատագրման հետ, ինչո՞ւ են այս հարցը բարձրացնում, եթե Հայաստանում արդեն 20 տարի է նվաստացուցիչ վիճակում է գտնվում սոցիալական խավը, սահմանամերձ գյուղերը: Բոլոր երգերը երգեցինք, մնաց «Սարի սմբո՞ւլ»-ը»,- նման հարցադրումներով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:Պարզաբանելով վերընշված իր հարցադրումները` Մեսրոպյանն ասաց, որ այս ամենն արվում է, որպեսզի հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից շեղեն. «Ուղեղի լվացման, կառավարման 10 ձև կա: Դրանցից են ուշադրության շեղումը, երկրորդը` ստեղծել խնդիրը և քողարկված ձևով տանել դեպի հանգուցալուծում, մյուսը` տևողականության սկզբունքն է, երբ ցանկանում են ինչ-որ խնդիր 10-20 տարի հետո բերել իրենց համար նախընտրելի լուծմանը, հասարակությանը ժամանակ առ ժամանակ բորբոքում են: Ինչու են ուզում դեպքը կապել Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ, քանի որ առկա է Արցախի խնդիրը, և ցանկանում են մարդկանց ուշադրությունը այդ խնդրից շեղել»:

Ասուլիսին ներկա սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն էլ կարծիք հայտնեց, որ համասեռամոլության տարածման գործում լրատվամիջոցները մեծ դերակատարում ունեն. «Դեռահասների մի խավ կա, որոնց սեռական կողմնորոշումը հեշտությամբ կարելի է խմորել: Այս տարիքումսեռական կողմնոորոշումը հստակ չի դրսևորովում, կան ինչ-որ ֆանտազիաներ, բայց դրանց ռեալիզացում չկա: Այդ երիտասարդների վրա հեշտությամբ կարող է ազդեցություն ունենալ սոցիոգեն ազդակները»:

Ըստ սեքսապաթոլոգի` համասեռամոլները հասարակության մյուս շերտերի հետ շփվելու խնդիր ունեն, դրա համար էլ գտնում են իրենց շրջապատից իրենց նմաններին. «Ցանկալի է, որ իրենց շփումները լինեն մեկուսացված, որպեսզի խոցելի տարիքային խմբի երեխաների վրա ազդեցություն չունենան: Ես դեմ եմ հանրային տեսարանների ցուցադրմանն ու համասեռամոլների պրոպագանդմանը»:

HayNews.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ