ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, May 12, 2012 3:50 - 1 քննարկում
ՆԱԽԱՆՇԱՆ. Իշխանությունները կպայթեն ինչպես հրապարակի փուչիկները, քանի որ կապեկչի են, ագահ, անկազմակերպ…
«Հրապարակ». Մանրամասներ փուչիկների պատմությունից
12-05-2012 11:43
ՀՀԿ-ի տխրահռչակ փուչիկների պատմությունից թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ի փուչիկների գծով կազմակերպիչները նախապես մի քանի ընկերությունների են դիմել մեծաքանակ փուչիկներ պատվիրելու համար, որոնք լիցքավորված պետք է լինեին հելիում անվտանգ գազով: Սակայն մեկ փուչիկի գինը նվազագույնը կազմել է հինգ հարյուր դրամ, ինչը ձեռնտու չի եղել, քանի որ որոշվել է հայ հանրությանը զարմացնել փուչիկների առատությամբ: Կարճ ասած, նախընտրել են էժան տարբերակը` դիմելով անհատ լցնողների: Ասում են` սովորաբար նորմալ կազմակերպությունները հրաժարվում են փուչիկները բնական գազով լցնելուց` իրենց հաճախորդներին ցույց տալով այնպիսի կադրեր, որտեղ կան փուչիկների բռնկվելու տեսարաններ: Ի դեպ, նշում է թերթը, փողոցում վաճառվող փուչիկները հիմնականում լիցքավորված են բնական մեթան գազով, ինչը նույնքան վտանգավոր է: Պարզապես, քանի որ դրանք մեծ քանակությամբ չեն, նման պայթյունի վտանգը նվազագույնի է հասցված: Փաստորեն, իշխող կուսակցությունը միլիարդներով գումար ծախսեց, իսկ մանրուքների մեջ խնայեց: «Սակայն եթե հաշվենք, թե ինչ վնաս կրեց արդյունքում` թեկուզ միայն բժշկական ծախսերի տեսքով, պարզ է, որ քաղաքական և ֆինանսական վնասներն ահռելի են»,- եզրափակում է թերթը:
1 քննարկում
Smerch