ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, May 12, 2012 22:49 - 1 քննարկում

Մոսկվայում կնքված զինադադարի պայմանագիրը տապալված փաստաթուղթ է. Կոմանդոս

SATURDAY, 12 MAY 2012 18:26
HITS: 170
 

 

 

Այսօր` մայիսի 12-ին, լրանում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման 18 տարին:

«Առաջին Լրատվականի» հետ զրույցում Արցախիհերոս,գեներալ-մայոր Արկադի- Տեր Թադևոսյանը,անդրադառնալով զինադադարի պայմանագրին, նշել է, որ 1994թվականին Մոսկվայում կնքված զինադադարի պայմանագիրը

տապալված փաստաթուղթ է:
Նա բացասական գնահատեց պայմանագիրն`ասելով, որ մինչ դաունեինք շատ հաջողմարտական գործողություններ: Արկադի Տեր-Թադևոսյանը վերհիշեց, որ հայկականկողմըտարբեր ուղղություններով հարձակվում էր և առավելություն ուներ հակառակորդինկատմամբ,սակայն հակառակորդը ծնկի եկավ և խնդրեց, որպեսզի զինադադար կնքվի:
«Մենք համաձայնեցինք, բայց դուք պատկերացրեք, որ հակառակորդը խնդրում էզինադադարի մասին, ևնա բոլոր փաստաթղթերում դիվանագիտական առավելություն է ստանում: Զինադադարիպայմանագիրըխաբեություն է և տապալված փաստաթուղթ է: Այդ զինադադարն այսօր փաստացի չկա»,-մեկնաբանեցԱրցախի հերոսը` հավելելով, որ հակառակորդն ամեն բան արեց այդ ժամանակիհաջողությունը կանգնեցնելու համար,նրանք խաբեցին: Ըստ նրա` սա կիսատ փաստաթուղթ է, որը կշիռչունի, ուստի համարում է, որ այսօր ավելի ծանրակշիռ ևմիջազգային պայմանագրի կարիք կա:

Հիշեցնենք, որ 1994-ի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության, Լեռնային ՂարաբաղիՀանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև զինադադարի մասին համաձայնություն էր ձեռքէր բերվել և ՊԲ ստորաբաժանումները հրաման էին ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը:

Փաստաթղթում, որը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մասնավորապես, ասվում է. «Արձագանքելով Բիշքեկում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված կրակը դադարեցնելու մասին կոչին և հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետևյալի մասին՝

1. Ապահովել հրադադար և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին:
Մայիսի 12-ին մինչև 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու և նմանատաիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:

2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև՝ նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալմանը:

3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու և մայիսի 22-ից ոչ ուշ ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:

4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել են լիովին համարժեք փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
May 16, 2012 20:26