ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 10, 2012 0:37 - 1 քննարկում

Առաջ՝ կարգին քաղաքացի, հետո նոր միայն «կտոր մը կարգին երկիր»:

Դերասան Աշոտ Ադամյանը հեռու է այն մտքից, որ ընտրությունները շատ լավ են անցել, որովհետեւ շատ կանխատեսելի էին եւ անցան սարսափելի ընտրակեղծիքներով. «Ցավում եմ, որ չկարողացանք անցկացնել մաքուր, արդար, ժողովրդավարական ընտրություններ: Այս անգամ օգտագործվեցին բոլոր այն հնարքները, որոնք մինչ այդ էին օգտագործվել, եւ գումարած նոր հնարքներ՝ թղթավարման ընթացքի, այն կեղծիքների, որոնք կապված էին երկքվեարկության հետ: Այնքան ակնհայտ է, երբ ինչ-որ մի կուսակցություն կառչել է եւ ոչ մի կերպ չի ուզում հրապարակել ցուցակները: Եղբայր, ուզո՞ւմ եք այդքան արդար ընտրություններ անցկացնել, ինչո՞ւ հանկարծ այդ պարզ, հասարակ լուծմանը չգնացիք: Այստեղից բխում է այն բանը, որ հիմա ինչ էլ անեն, ինչպես էլ փորձեն արդարանալ, մի փաստ կա. շատ խայտառակ ընտրություններ են եղել՝ բոլոր ժամանակների ամենավատ ընտրությունները, որ մենք ունեցել ենք»: Իսկ արդար ընտրություններ ունենալու հիմքում, ըստ դերասանի, ընկած է շատ պարզ մի բան. «Երբ մարդ զգա իր սեփական արժանապատվությունը, սեփական անձի առջեւ պատասխանատվությունը: Շատ հաճախ ասում ենք բարձր բառեր՝ հայրենիք, հայրենասիրություն, բավական է արդեն, պետք է ունենալ պատասխանատվություն սեփական անձի հանդեպ, չէ՞ որ եթե մենք երազում ենք կարգին երկիր, երազում ենք նաեւ կարգին քաղաքացի, որտեղ էլ որ լինի, ով էլ որ լինի, եւ միայն այդպես կարելի է կառուցել նորմալ երկիր: Իսկ հիմա տեսնում եմ արժանապատվությունից զրկված, գետնին հավասարված, անպատասխանատու եւ սեփական անձը չընկալող մարդկանց»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հայ
May 10, 2012 4:13