ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 7, 2012 1:23 - 4 քննարկում
Ամեն ոք չէ, որ արժանի է ԳՈՒՐՈՒ կոչվելու…
Հարգելի պարոն Արմենակ Աբրահամյան,«ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ» կայքում ընթերցելով տեղեկատվություն այն մասին,որ Ձեր՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Հայաստանի կառավարություն» կազմակերպության կայքում տեղադրված է մեղադրանքներ ընդդեմ «ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ»-ի՝ հանձինս,ինչպես Ձեր հոդվածագիրն է արտահայտվել՝ «ԳՈՒՐՈՒ» պարոն Քիրեմիդջյանի և նրա մի շարք համախոհների,մեղադրելով նրանց Ձեր անձը վիրավորելու մեջ,ես ցանկություն ունեցա պատասխանելու:
Կխնդրեի այս պատասխանս չնդունել իբրև պաշտպանություն պարոն Քիրեմիդջյանին,կամ մյուսներին,այլ ընդունել որպես մի հայ կնոջ հոգում ծնված խոսք,խոսք ցավի,խոսք բողոքի ու ափսոսանքի,ընդեմ՝ ազգապառակտիչ այն գործունեության,որը դարերով ներսից կեղեքել է մեր ազգին և որի փոքրիկ օրինակներից մեկն է հանդիսանում նաև այս պատմությունը…
Ես Ձեզ չեմ ճանաչում և եզրակացություններ անելը Ձեր անձի վերաբերյալ, կլինի սխալ:Երբ լսեցի Ձեր հռչակած «Արևմտյան Հայաստանի կառավարություն» կոչվող կազմակերպության մասին,ողջունեցի այն,որքան էլ որ ինքնակոչ էր Ձեր կազմած «կառավարությունը»:Ո՞ր մի հային չի ձգում նման անվանումը,ո՞ր մի հայի երազանքը չէ,ունենալ Արևմտյան Հայաստանում կառավարություն:Բայց այսքանով հանդերձ,ո՞ր մի, քիչ թե շատ նորմալ մտածելակերպի տեր հայը կարող է հասկանալ ու ըմբռնել Ձեր այս ինքնակոչ կառավարության ի՞նչ և ինչպիսին լինելու փաստը:Կառավարություններն ընտրվում են ժողովրդի կողմից,նրա համաձայնությամբ,ընտրվում են որոշակի տարածք ունեցող երկրի ներսում,հակառակ դեպքում՝ խաբկանք է,մանկական «տուն-տունիկ» խաղ ու ինչպես փաստում է մեր բազմադարյան պատմությունը՝ ամեն ինքնակոչ արքա,կամ կառավարություն,դատապարտված է եղել կործանման:Ձեզ կարծեմ ոչ մի հայ,ոչ մի արևմտահայ չի ընտրել,չի արտոնել կազմելու կառավարություն և հանդես գալու իր անունից:Դուք ինքներդ շատ լավ գիտեք,որ բացարձակ ինքնակոչ եք,ինչը երբեք ողջունելի չէ:Իսկ ես ողջունեցի:Ինչու՞…Ես,լսելով Ձեր «կառավարության» մասին,այն նկատեցի որպես կրկնօրինակը,կամ դրա նման մի բան,Հոլանդիայում գործող Քրդական Պառլամենտի,որը բավականին հզոր քրդանպաստ գործունեություն է ծավալել իր ստեղծման օրից սկսած:Քրդերը չունեն պետականություն,չունեն կառավարություն,որը կարող էր նրանց առաջնորդել,համախմբել, և ահա այդ քրդական պառլամենտը ոչ միայն կատարում է այդ դերը,այլև հասավ նրան,որ այսօր ամբողջ աշխարհը օգտագործում է Քյուրդիստան բառը,երբ խոսում է քրդական հարցի մասին,թեև Քյուրդիստան,որպես այդպիսին երբե´ք չի եղել պատմության ընթացքում:Այդ պառլամենտի կատարած ամենամեծ գործն էր դա,որ աշխարհին սովորեցրեց տալու երբեք չեղած,բայց ապագայում քրդերի երազանքը եղող մի պեատության անուն,այդ անունը սովորեցրեց աշխարհին,աշխարհին հաշտեցրեց դեռևս գոյություն չունեցող յդպիսի մի պետության անվան հետ,որը հոգեբանորեն հող է նախապատրաստում ապագայի համար:Ես չեմ ուզում մանրամասնել նաև այն բոլոր ահռելի միջոցառումներն ու աշխատանքները,որ մինչ օրս էլ կատարում է Քրդական պառլամենտը Հոլանդիայից,իր ազգակիցների համար,միայն բավական է նշել նրանց գործերից՝ քրդական լեզվով մի քանի հեռուստաալիքներ,որ ողջ Եվրոպան է դիտում,քրդական լեզվի ուսուցանում,գրքերի տպագրում,ազգային արժեքների,սովորույթների քարոզում ու պահպանում,ոչ միայն մեծահարուստ քրդերի համախմբում ի օգուտ ազգի,այլ նաև՝ քիչ թե շատ բարվոք ապրող բոլոր քրդերից ստացվող նպաստի միջոցով, ահռելի ազգային բյուջեի կազմում,որի միջոցով ոչ միայն ֆինանսավորվում է նրանց ազգային-ազատագրական պայքարը,այլ նաև Եվրոպա մտած ամեն մի փախստական քուրդ արագ կերպով ֆինանսավորվում և անմիջապես գործատեր է դառնում,այդպիսով բարելավվելով ոչ միայն իր ընտանիքի ֆինանսական դրությունը,այլ նաև իր գրպանը հոսող Եվրոպական գումարներից նոր ուժ տալով բյուջեին՝ հանուն իր ազգի շահի:Նրանք ասում են՝. ոչ մի քուրդ Եվրոպայում չպետք է զերոյից սկսի,ոչ մի քուրդ Եվրոպայում չպետք է աղքատ լինի,պետք է օգնել քրդին արագ հարստանալու,դա է մեր ուժը:Ահա´,այսպիսին է քրդական վտարանդի պառլամենտի գործունեությունը և Աստված գիտե՝ թե է՞լ ինչ,որից տեղյակ լինել չենք կարող:
Իսկ Դու՞ք ինչ եք անում,ո՞րն է Ձեր նպատակը:Քրդական պառլամենտի թիկունքում կանգնած է ողջ քուրդ ազգը,Ձե՞ր թիկունքում ով է կանգնած,ո՞վ է Ձեզ արտոնել,կամ ո՞վ է Ձեզ իրավունք տվել համաշխարհային քաղաքական այս ահավոր խառնակ ժամանակներում ինքնակոչ ձևով հանդես գալու ազգի անունից,որոշումներ կայացնելու,դիմելու պետությունների և այն էլ՝ թշնամի պետությունների ղեկավարներին:Ի՞նչ է Ձեր արածն ու ուզածն առհասարակ,ու՞մ խորհրդով եք սկսել Ձեր գործունեությունը և այն էլ այսպիսի,և ու՞մ համար…
Դուք Ձեր թիկունքում չունենալով պետություն,Ձեզ հռչակել եք «կառավարություն» և անտեսելով,որ գոյություն ունի ՀՀ Հանրապետություն և այդ հանրապետության օրինական կառավարություն,անկախ նրանից,թե այդ կառավարողներն այսօր որքան են ընդունելի,կամ անընդունելի ժողովրդի համար,մեջտեղ եք ելել և ձեր՝ մի քանիսիդ կողմից մտածած քայլերով փորձում եք միջամտել ազգային հարցերին,որը չի բացառվում նաև,որ կործանարար կարող է լինել ազգի համար:Չեք՞ խղճում արդյոք մեր բազմաչարչար ժողովրդին,չե՞ք խղճում՝ այսպես մասերի պառակտելով նրան և հանուն ինչի՞,և հանուն ու՞մ շահերի…Երկու մասերի բաժանված Հայաստան,Արցախն էլ հետը՝երեք,երկու մասի բաժանված հայություն՝Հայաստանի և Սփյուռքի,երկու կաթողիկոսություն և հիմա էլ՝ երկու կառավարությու՞ն…Շատ չէ՞ արդյոք արդեն իսկ բզկտված,գլուխը կորցրած մեր փոքրիկ ազգի համար:Բոլորն են ուզում դառնալ արքա,պրեզիդենտ ու վարչապետ:Ես էլ կուզեմ դառնալ Վասպուրականի նահանգապետ,ինչու՞ չէ:ՈՒրեմն ի՞նչ,վաղը հավաքեմ կողքս մի հինգ մարդ և ինձ չեղած նահանգի նահանգապե՞տ հռչակեմ ու որ ամենասարսափելին է,սկսեմ սիրախաղեր մեր թշնամիների հետ ,կամ անտեսելով ՀՀ օրինական կառավարության իրավունքները,մեջտեղ ընկած փորձեմ ինչ որ համազգային հարցե՞ր լուծել…
ՈՒ՞ր է տարել Ձեզ Ձեր եսամոլությունն ու աթոռապաշտությունը,եթե իհարկե այս ամենը ձեռնարկված չէ ինչ-ինչ հակահայկական ուժերի կողմից:Դուք այդքան լավ ու բավարարվա՞ծ եք զգում Ձեզ գոյություն չունեցող՝ համենայնդեպս, այսօր մեր ձեռքում չգտնվող,այսինքն իրավաբանորեն,օբեկտիվորեն գոյություն չունեցող «երկրի» ղեկավար հռչակելով Ձեզ և նորմա՞լ եք համարում այս ամենը, և համարում եք ծանրակշիռ մարդու գործելակե՞րպ…ՈՒ՞մ կողմից եք ստեղծվել ու կառավարվում դուք,պարոնայք և հանուն ու՞մ շահերի…
Եվ այսքանով հանդերձ,Ձեր «ծննդյան» նախաշեմին սկսել եք արդեն գզվռտոցը,պառակտիչ գործունեությունը,այնինչ հակառակը պետք է լիներ…
Թույլ տվեք ենթադրել,որ եթե հանուն ազգի շահերի ստեղծված լինեիք,պետք է որ որդեգրեիք հայրենիքին,հայրենի կառավարությանը սատարելու գործունեություն:Պետք է փորձեիք ամեն կերպ Ձեր խորհուրդներով,Ձեր ծրագրերով նույնիսկ պարտադրելու հայրենի կառավարողներին գործել հանուն ազգի շահերի,ընդունելի,իրագործելի դարձնելով ձեր որոշումները,եթե կան այդպիսիք:Սա´ պետք է լիներ Ձեր գործունեութան հիմքը և սա հասկանալի կլիներ,քանի որ Ձեր «կառավարությունը» իրավաբանական անձ չի հանդիսանում,որպեսզի համազգային և միջպետական հարցեր փորձի լուծել:Այնինչ,ինչպես Ձեզ ինքնակոչ կառավարություն եք հռչակել,այնպես էլ ինքնակոչ որոշումներ եք կայացնում ու փորձում իրագործել դրանք,հաշվի չառնելով դրանց վտանգավորությունը,հաշվի չառնելով,թե Ձեր գործունեությունը որքանո՞վ է նպաստում,կամ խանգարում ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությանը:Եվ ամեն մի քննադատություն ընդունում եք սվիններով:
Պարոն Արմենակ,ո՞վ է «ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ»-ի հանդեպ քննադատական այդ հոդվածի հեղինակը,որը անգրագիտության վառ օրինակ է միայն:Մի կողմ թողնելով շարադրված հոդվածի խառնիխուռն,ոչ գրագետ ու անհասկանալի մտքերը,ասեմ,որ Քիրեմիդջյան-ԳՈՒՐՈՒԻ հետ պարզաբանումներ անող մարդկանց ինքնությունը բոլորովին էլ թաքցված չէր,որ Դուք էլ բացահայտեիք դրանք և այն էլ ի՜նչ բացահայտումներով,ընդհամենը՝ ոչինչ չասող ու դատարկ կսմիթներ:Հոդվածագրին եթե հարցնելու լինենք,թե ի՞նչ է նշանակում ԳՈՒՐՈՒ բառը,երևի թե անզոր լինի բացատրել,քանի որ պարզ զգացվում է,որ այդ կոչմամբ ցանկացել է ընդհամենը վիրավորել Քիրեմիդջյանին:Այնինչ, ի պատիվ Քիրեմիդջյանի պետք է ասեմ,որ հոդվածագիրն ուղղակի անգիտակցաբար մեծ,շա՜տ մեծ պատիվ է արել նրան,անվանելով ԳՈՒՐՈՒ… Ամեն ոք չէ,որ արժանի է ԳՈՒՐՈՒ կոչվելու,անգամ եթե Արևմտյան Հայաստանի նախագահ,կամ վարչապետ լինի…Ձեր թվարկած «բացահայտվածների» մեջ,հենց միայն Գևորգ Հովհաննիսյանը բավական է,որ հազար հատ «Արևմտահայաստանական» կիսագրագետ այդպիսի թուղթ մրոտող հոդվածագիր արժենա:Իսկ ԳՈՒՐՈՒԻՆ « կամակատար» լինելու մասին կուզեի ասել,որ հավատարիմ ընկերությունը,բարեկամությունն ու համախոհությունը «ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ», շատերի առավելությունն է՝ համեմատած նրանց հետ,ովքեր այդ նույն «ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ» իսկույն առնետավազք տվեցին չեղած երկրի մի «կառավարության» կողմ:Ո՞վ գիտե,գուցե պաշտոններ ստանալու հեռանկարից բժժած…
Նաև՝ «անտիսեմիտ» նշանակում է՝ ՀԱԿԱՍԵՄԻՏ:ԵՎ երբ հոդվածագիրը գրում է թե՝.«Համացանացի Գուրուն իր հնազանդներով անցել են մեր Պռեզիդենտ Արմենակ Աբրահամյանին վիրավորելով նրան ռասիստական հայհոյանքներով և անտիսեմիթ մտադրություններով»,ինչից իրական հայերենով բան չի հասկացվում,եթե միայն չգուշակես,իրականում պետք է լիներ՝ «սեմիտական մտադրություններով»,որ միտքը ճիշտ ստացվեր և այն էլ ոչ թե՝ «մտադրություններով»,այլ ուղղակի՝ «…վիրավորելով նրան ռասիստական հայհոյանքներով և սեմիտական գործունեության մեջ մեղադրելով» և այլն:Ինչևէ:Ամենակարևորն այստեղ պարոն Քիրեմիդջյանին ու նրա շուրջ հավաքվածներին ռասիզմի մեջ մեղադրելն է,ինչի միջոցով էլ երևում են թաքնված նապաստակի ականջները…Երբե´ք,և ոչ մի հայ մեկ ուրիշ հայի,անգամ ամենաազգայնամոլին, մեղադրել չի կարող ռասիզմի մեջ,հակառակ դեպքում, մենք պետք է Մեծն Նժդեհի Ցեղակրոն գաղափարները ևս ռասիստական համարեինք:Հային և այն էլ հրեաների իրական ինքնությունը բացահայտող հային՝ հանձինս պարոն Քիրեմիդջյանի ու նրա համախոհների, ռասիստ կարող էր համարել միայն ազգությամբ հրեան,կամ հրեաների գործիքը հանդիսացող մեկը:Հրեաներն են շատ սիրում օգտագործել ու շահարկել այդ բառը,երբ բացում են նրանց իրական դեմքը:Իսկ դու՞ք ինչու եք այդքան սարսափած «ռասիստ» Քիրեմիդջյանից…Եվ վերջում մեկ հարց Ձեզ,պարոն Արմենակ՝.
1-այդ երբվանի՞ց է պախարակելի համարվում գաղափարների հանդեպ կայունությունն ու հավատարմությունը, իսկ որպես մարդկային մեծ արժեք՝ գնահատվում ու ընդունվում առնետավազքը…
Հարգանքներով՝ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
4 քննարկումներ
Smerch