ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, May 6, 2012 1:06 - 5 քննարկում

Ու՞ր են անհետանում 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները

06-05-2012 12:11

Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի է ունենում կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող և օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են :

Այս իրավիճակի կազմակերպաված լինելու մասին  է վկայում նաև այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր և քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաեւ վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր:

Միասնական ընտրական շտաբը, որը միավորում է ընտրությունների օրինականության վերահսկողության նպատակով համագործակցող 3 քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես և Հայ Յեղափոխական Դաշմակցություն, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես մտահոգիչ և ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց: Ընտրողներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչ թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sevacher
May 6, 2012 6:53