Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, May 4, 2012 23:43 - 1 քննարկում

Պարզվում է համերգը շարունակվել է, որ հրապարակում հավաքված հանրապետական կապիկները խուճապ չառաջացնեն ու չձախողեն տուժածներին «սուրբ հիվանդանոցներ» հասցնելը: «Ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, խեռիս չի»- մտքում ասել է Պարոն Մուկը:

Հովիկ Աբրահամյան. Միջոցառումը դադարեցնելը կլիներ հանցագործություն

Մայիս 05, 2012 | 10:13

ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան NEWS.am-ի հարցի` մեկնաբանել է երեկ` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքը չդադարեցնելու մասին որոշումը:

«Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների եւ փորձագետների հետ, որոնք միանշանակ  պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել  առավել լուրջ վտանգների: Նույնիսկ եթե խուճապ չլիներ, միեւնույնն է,  հրապարակում հավաքված հոծ բազմությունը, եթե այդ պահին ցրվեր, ապա տեղի կունենար ճանապարհների լուրջ խցանում եւ շտապ օգնության մեքենաները չէին կարող տուժածներին հավուր պատշաճի տեղափոխել բուժհաստատություններ, նրանց չէր ցուցաբերվի անհրաժեշտ և ժամանակին օգնությունը, ինչը կատարվեց գրեթե կատարյալ մակարդակով: Տուժածների տեղափոխումը կազմակերպելու համար մեզնից խնդրել էին առնվազն 40 րոպե բազմությունը պահել հրապարակում, մինչեւ վերջին տուժածը հասցվի հիվանդանոց, ինչը եւ մենք արեցինք, որից հետո ամբողջ թիմով՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ բաժանվեցինք Երեւանի հիվանդանոցներով:Մի բան ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումների անվտանգության  հարցերը մենք պետականորեն կանոնակարգելու լուրջ կարիք ունենք, ինչը եւ կանենք մոտ ապագայում»,- ասվում է Հովիկ Աբրահամյանի մեկանբանությունում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
May 5, 2012 17:02