ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, May 4, 2012 14:27 - չքննարկված
Պայթյունի հետեւանքով տուժածներից 28-ը վերակենդանացման բաժանմունքներում են
Մայիս 05, 2012 | 01:31
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներից 28-ը այժմ տարբեր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը:
Մայիսի 5-ի ժամը 01:00 դրությամբ 154 տուժածներից մայրաքաղաք Երեւանի տարբեր հիվանդանոցներում է 98 մարդ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: