Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, April 30, 2012 0:37 - 1 քննարկում
Է՛, հարյուր անգամ ըսինք, Շպիօն Օնիկը ինքն է…
Thursday, April 26, 2012
Հայ Տականքը գործում է կուլիսների հետևից
Րաֆֆի Հովհաննիսյանը Լոնդոնում գաղտնի պայմանավորվել է թուրքերի հետ և խոստումնե՞ր տվել նրանց
By Vahagnakanch
Հայտնի “Anonymous” հաքերային շարժման ակտիվիստներ Լյուկ Ստիվենսոնի և Ռիչար Տիմերի բլոգերում սենսացիոնտեղեկություններ են հրապարակվել Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի պետական գերատեսչությունների տեղեկատվական ցանցերը կոտրելու միջոցով:
Ցանցերը կոտրելու արդյունքում “Anonymous”-ի ձեռքին հայտնվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության` Թուրքիայի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների հետ գաղտնի ծառայողական դիվանագիտական նամակագրությունը: Այս նամակներից պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը համաձայնել է աջակցել Թուրքիայի արտգործնախարարությանը Լոնդոնի ու Վաշինգտոնի քաղաքականությանը լոյալ Հայաստանի ընդդիմության հետ կապեր հաստատելու հարցում: Հայտնում էՌեգնում լրատվական գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս թուրքերի առաջին հանդիպման ժամանակ հատկապես ցեղասպանության հարցով մեծ ճնշում չգործադրել հայերի վրա. “Անգլիացիները խորհուրդ են տալիս թուրք դիվանգետներին հայ ընդդիմադիրներից ստանալ համաձայնություն հայ–թուրքականհարաբերությունների և հայ–թուրքական պատմականհանձնաժողովի ստեղծման հարցում համագործակցության շուրջնրանց ֆինանսապես աջակցելու միջոցով: Թուրքերին նաևխորհուրդ է տրվում քայլեր ձեռնարկել ինչպես Հայաստանում,այնպես էլ ԱՄՆ–ում և ԵՄ–ի երկրներում ընդդիմադիրգործիչների իմիջը բարձրացնելու ուղղությամբ”:
Եվ մասնավորապես Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը իր աջակցությունն է առաջարկել թուրքերին հայ ընդդիմադիր գործիչներ Լևոն Տեր–Պետրոսյանի ու Րաֆիի Հովհաննիսյանի հետկապեր հաստատելու հարցում: Նրանք նաև խորհուրդ են տվել թուրքերին հայ ընդդիադիր գործիչների հետ հանդիպում ունենալ 2012թ–ի մարտին կամ ապրիլին: Աղբյուրը նշում է, որ թուրքերի`հայ ընդդիմադիրների հետ հանդիպելու գաղափարը աջակցություն է գտել նաև Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ին Պետքարտուղարությունը որոշում է ընդունել չմիջամտել այդգործընթացին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետհարաբերությունները չփչացնելու համար, սակայն համաձայնություն է տվել, որ բրիտանական կողմը ներկայացնի ԱՄՆ-ի հետաքրքրությունները հայ և թուրք գործիչների հանդիպումներում:
Տեղեկատվության այս արտահոսքի համատեքստում ուշագրավ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրացված International Media Resources-ի էջում Մարկ Լերների կատարած գրառումն այն մասին, որ իշխանական ուժերի դեմ պայքարի համար համախմբված ընդդիմադիրն Րաֆֆի Հովհաննսիյանը և ԽաչատուրՔոքոբելյանը 2012թ–ի մարտին մեկնել են Լոնդոն Թուրքիայիարտգործնախարարության ներկայացուցիչների հետ հերթականփակ բանակցություններրը անցկացնելունպատակով: International Media Resources-ին թուրք դիվանագետներից մեկը գաղտնիության սկզբունքով տեղեկացրել է, որ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում քննարկվել են համագործակցության կազմակերպման եւ հայ ընդդիմադիրներին խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերելուն վերաբերող շատ հարցեր:
«Ժառանգության» առաջնորդը կառուցողական է տրամադրված եղել Անկարայի հետ համագործակցության հարցում եւ անձնական երաշխիքներ է տվել, որ եթե 2013-ի նախագահական ընտրություններին ԱՄՆ–ը, Եվրամիությունն ու Թուրքիամաջակցեն իրեն, ապա ինքը կկարողանա Հայաստանի Հանրապետությունում պայմաններ ստեղծել հայ–թուրքական արձանագրությունների անխափան վավերացման համար: Իրենց հերթին, թուրք դիվանագետները երաշխավորել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո Հայաստանի տնտեսության մեջ ներդնել 5-7 մլրդ դոլար`առաջին 10 տարում»,- տեղեկացրել է աղբյուրը:
Թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է բավական կարճ ժամանակահատվածում Թուրքիային ԱԳՆ-ին հաջողվել կապ հաստատել Թուրքիայի մոլի թշնամի, ազգայնական Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թուրք դիվանագետը պատասխանել է, որ դրան նախորդել են թուրքական կողմի երկամսյա խորհրդակցությունները ԱՄՆպետդեպարտամենտի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի հետ:
Zham.am
1 քննարկում
Վարդան