Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, April 30, 2012 9:23 - 2 քննարկում
Արա, դե հո զոռով չի՝ ոռով ժողովուրդ ենք:
Անցյալ տարի հրապարակով անցնում էի, մեկ էլ սրճարանից մի-երկու աղջիկ դուրս եկան՝ սարսափելի վուլգար հագնված ու շատ բարեհամբույր խնդրեցին հետս նկարվել: Հետո առաջարկեցին նստել, հետները մի բաժակ սուրճ խմել: Ակամա հարցրեցի իրենց ով լինելը: “Պոռնիկներ ենք, Սերգեյ ջան: Պրոստը հիմա պերերիվի ժամա՝ եկել ենք կոֆե խմենք”: Ճիշտն ասած, զարմացա անկեղծության վրա. դե մարմնավաճառների հետ մի անգամ եմ շփվել, Մոսվայում, մի քսան տարի առաջ: Դրա մասին հիմա չեմ պատմի. ազգային մարմնավաճառությունն ինձ ավելի է հետաքրքրում: ))))). Աղջիկները ինձ շատ լուրջ մի շարք բոնուսներ առաջարկեցին, ասացին, որ էն, որ հայ տղամարդկանց հետ չեն անում, հետս կանեն, որովհետև ես “ցենտր տղա եմ”: Մի խոսքով, շատ էի զարմացել այդպիսի ուշադրությունից և պատկերացրեք, անգամ շոյվեցի: Առաջարկեցի գալ ներկայացումներիս և հեռացա:
Չեմ պատրաստվում քննադատել մարմնավաճառներին, մանավանդ որ նրանք ինձ երբեք չեն վնասել: Ես ուղղակի զարմացա աղջիկների անկեղծության վրա: Պատկեացնո՞ւմ եք, որ այսօրվա կամ վաղվա դեպուտատները ընտրվելիս ասեն.
– Ժողովուրդ ջան, ես դեպուտատ եմ, բայց Ազգային ժողովի դահլիճից դուրս եմ գալիս ու թքած ունեմ խոստումներիս վրա, ես գող եմ ու ավազակ, արտասահմանում վաղուց տներ եմ առել, որ երկիրը քանդվելուց հետո գլուխս քաշեմ, հանգիստ ապրեմ: Մեր բոլոր մեքենաները Եվրոպայից գողացված են: Մենք ոչնչացնում ենք Հայաստանի անտառները, ուղղաթիռներով որս ենք անում, ով որ դուրներս չի գալիս՝ ծեծում ենք, մեկ-մեկ էլ՝ սպանում: Մենք ընտրվում ենք, որ գռփենք, հանգիստ բիզնես անենք: Քաղաքի կենտրոնում այլանդակ բուտիկներ, օբեկտներ սարքենք: Ու եթե անգամ մեզ չընտրեք, միևնույն է՝ ընտվելու ենք: Մենք այս տարիների ընթացքում, օգտագործելով ձեր միամտությունը, այնպիսի լծակներ ստեղծեցինք, որ դուք արդեն ՎԱՐԻԱՆՏ ՉՈՒՆԵՔ… Մենք այս անգամ չենք կեղծի ընտրությունները, ոչ, մենք ուղղակի, եթե դուք մեզ չընտրեք, կփակենք ձեր բոլորի բոլորի օդերը: Գյուղացուց բերք չենք առնի մեր գործարանների համար որպես հումք: Սարսափելի պայմաններ կստեղծենք: Քաղաքացուն գործարաններից դուրս կշպրտենք, կփակենք հեռուստատեսությունները, որովհետև դրանք էլ են մերը:
Մերնա սաղ, մերնա, էս ծառն էլ, էս սարն էլ…Դուք ո՞վ եք որ: Այ երկու միլիոնանոց սոված զանգված….
Ո՞րն է տարբերությունը իսկական և քաղաքական պոռնիկների միջև
Հ.Գ Իսկական պոռնիկը անկեղծորեն իր հետույքով է փող աշխատում: Իսկ սրանք մեր հետույքով…. Արա, դե հո զոռով չի՝ ոռով ժողովուրդ ենք:
Դերասան Սերգեյ Դանիելյան
2 քննարկումներ
HIYAN