ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, April 27, 2012 9:21 - 12 քննարկում

Հասի՜ր Անդրանիկ, հասի՜ր Քոչարյան, Հայաստանի մուխը մարում է, է’ս Չիբուռաշկան…

Այս օրերին իրավապահ մարմինների աչքից զարմանալիորեն վրիպել են List.am կայքում տեղադրված մի քանի հայտարարություններ, որոնց հեղինակները, մեղմ ասած, հանցանք են գործում, էլ չենք ասում, որ մեծ գումարներ աշխատելով` մեր երկրից համակարգված արտագաղթ են կազմակերպում:
Կեղծանունների տակ թաքնված որոշ մարդիկ, հազարավոր եվրոների դիմաց, ՀՀ քաղաքացիներին առաջարկում են «շենգեն» վիզաներ: Սակայն եթե մինչ այս «շենգեն» վիզայի գործ անողները մեր երկրում գործող եվրոպական երկրների դեսպանատների միջոցով էին «շենգեն» դասավորում, ապա այժմ միջնորղները խոստանում են այդ վիզաները «սարքել» Ռուսաստանի Դաշնությունում գործող դեսպանատներում: Այսինքն` Հայաստանում բնակվող և իր կյանքի ընթացքում Ռուսաստանի երես չտեսած ՀՀ քաղաքացին կարող է հեշտությամբ վիզա ստանալ, ասենք` Ռուսաստանում Լեհաստանի դեսպանատնից: Հայտարարության տեքստի համաձայն, հայաստանցին վճարելով 4500 եվրո, կստանա եվրոպական իր նախընտրած երկրի մուտքի արտոնագիր: Հայտարարության հեղինակները 100 տոկոսանոց երաշխիքներ են խոստանում: Նրանք այնքան վստահ են գործը գլուխ բերելու հարցում, որ անգամ գումարը ոչ թե գլխանց են վերցնում, այլ անձնագրում վիզայի առկայության դեպքում: ՀՀ քաղաքացուց նույնիսկ չի պահանջվում Ռուսաստան մեկնել. անձնագիրը տանում են, վիզան խփում ու բերում:«Առավոտի» աղբյուրների հավաստմամբ` այդ ճանապարհով վերջին շրջանում արդեն իսկ «շենգեն» վիզա են ձեոք բերել և Հայաստանից հեռացել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ: Նրանց գործերը միջնորդները դասավորել են ՌԴ-ում գործող Իսպանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Հունաստանի դեսպանատներում:
Ներկայումս մեր ձեոքի տակ են մի շարք անձանց անձնագրերի պատճեններ, որոնք Հայաստանից ընդմիշտ մեկնել են մեր նշած ճանապարհով: Նրանցից որևէ մեկին սահմանապահները, որոնք ազգային անվտանգության աշխատակիցներ են, սահմանի վրա «չեն նեղացրել», հարցուփորձ չեն արել:
Նույնիսկ վիճակագրական տվյալներ են փաստում, որ մեր երկրից նոր թափով արտագաղթ է սկսվել: Միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն` անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում մեր երկրից մոտ 66 հազար մարդ ավելի է մեկնել, քան ժամանել: Որոշ հաշվարկներով էլ, 2011-ին Հայաստանից վերջնականապես արտագաղթել է 45 հազար քաղաքացի:
Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, ապա հանուն Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն որդեզրած ՀՀ կառավարությունը ընդամենը մի քանի տարի հետո պետք է սկսի ծրագրեր մշակել դատարկ Հայաստանը բնակեցնելու:



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ջհուդ
Apr 27, 2012 9:58