ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, April 27, 2012 1:14 - չքննարկված
…եթե վիրտուալ ընտրողները չմաքրվեն ցուցակներից, ընտրություններն արժեզրկվելու են…
Շտաբը որոշել է դիմել ՍԴ


Հայաստանում ընտրական «ստվերը» կազմում է 400 հազար,- քիչ առաջ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընտրացուցակներին։ Նա տեղեկացնում է ՀՔՄ կենտրոնական գրասենյակում ապրիլի 25-ին գումարված Միասնական ընտրական շտաբի աշխատանքային նիստի որոշումների մասին:
«Ընտրացուցակներն ակնհայտորեն ուռճացված են եւ խոսքը գնում է այնպիսի մեծ ստվերի մասին, որ եթե այդ վիրտուալ ընտրողները չմաքրվեն ցուցակներից, ընտրություններն արժեզրկվելու են»,- ասաց նա։
Ընտրությունների վերահսկողության հանրային շտաբը որոշել է դիմել ՍԴ, որպեսզի հնարավորություն տրվի հրապարակելու ընտրություննների մասնակիցների ցուցակները, ինչ արգելված է օրենքով։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն։ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԲՀԿ քսան պատգամավոր ստորագրել է դիմումի տակ: