ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, April 27, 2012 1:38 - 7 քննարկում
Մարտունիի քաղաքապետի բանը բուրդ է…
Սերժ Սարգսյանի այցը` Մարտունի խայտառակ ընթացք է ունեցել
27-04-2012 10:25
«Հայկական ժամանակ». Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի նախօրեի Մարտունիի այցը խայտառակ ընթացք է ունեցել: Մարտունու Մյասնիկյանի հրապարակ բերված ուսանողներն ու աշակերտները Սարգսյանին դիմավորելիս վանկարկել են «Լե-ւոն, նախա-գահ»:
Սա` չնայած այն բանի, որ ուսուցիչները նրանց հրահանգած են եղել Սերժ Սարգսյանին տեսնելիս ծածանել իրենց ձեռքի դրոշները և վանկարկել` «նա-խա-գահ»: Ասում են` երեխաները տպավորված են եղել մի քանի օր առաջ նույն հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից: Փոխարենը, վատ դրության մեջ են հայտնվել հանդիպման եկած ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներն ու բեմում այդ պահին գտնվող երգչուհի Աիդա Սարգսյանը, որոնք փորձել են շտկել իրավիճակը:
Սակայն, տեսնելով կիսադատարկ հրապարակը, առանց դրա էլ խիստ նեղսրտած Սարգսյանը հինգ րոպեանոց ելույթ է ունեցել և Մարտունու քաղաքապետի հետ հեռացել` ըստ ականատեսների նույնիսկ իր բերած ծաղկեպսակը չդնելով Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի մոտ: Իսկ քաղաքապետարանում, ինչպես թերթին փոխանցել են Մարտունու իր աղբյուրները, Սարգսյանը տեղի ունեցածի վերաբերյալ մոտ 40 րոպեանոց խոսակցություն է ունեցել ու հեռացել:
7 քննարկումներ
ARATA